«Խաղարկային կինոյի ժանրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB (7852)
No edit summary
Տող 9.
* Էրոտիկ ֆիլմեր — այս ժանրը ուղղված է հիմնականում հանդիսատեսի մոտ սեքսուալ և էրոտիկ ֆանտազիաներ առաջացնելուն: Հիմնականում ուղղված է տղամարդ հանդիսատեսին: Անչափահասներին արգելվում է դիտումը:
** Պոռնոֆիլմեր — էրոտիկ կինոնկարների ավելի բաց ձևն է: Շատ երկրներում այս ժանրի կինոնկարների ցուցադրումը արգելված է: Թույլատրվում է միայն ցուցադրումը փակ ակումբներում և ձայնագրությունների վաճառքը:
* [[Ընտանեկան կինոնկար|Ընտանեկանֆիլմ]] — մանկական և այն կինոնկարներն են , որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով: Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ:
* [[Թրիլեր]] ([[անգլերեն|անգլ.]] - թրթիռ) — այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում: Ժանրը հստակ սահմաններ չունի1 Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա: Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում:
** [[Միստիկական թրիլեր]] — Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում: Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ: Հաճախ խոսքը գնում է օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան մասին և այլն:
** [[Հոգեբանական թրիլեր]] — կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից:
** [[Աղետ ֆիլմ]] — Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել: Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի , օդանավի, գնացքի վթարներ և այլն):
* [[Կենսագրական կինոնկար|Կենսագրականֆիլմ]] — կինոնկար է հիմնված հայտնի մարդու կենսագրականի վրա:
* [[Կատակերգություն]] — այս ժանրի կինոնկարները նպատակ ունեն ծիծաղեցնել հանդիսատեսին, ժպիտ առաջացնել, բարելավել տրամադրությունը:
** [[Իրադրության կատակերգություն]] — սա կատակերգության դասական տեսակն է, որտեղ հերոսները հիմնականում հայտնվում են ծիծաղելի, հետաքրքիր իրավիճակներում:
Տող 28.
** [[Պատերազմական կինոնկար|Պատերազմական]] — կինոնկարներ են պատերազմի մասին: Հիմնկանում հակապատերազմական շեշտադրում է:
* [[Սարսափ ֆիլմեր]] — այս ժանրի կինոնկարները կոչված են վախեցնել հանդիսատեսին, ստեղծել լարված սարսափի մթնոլորտ, ինչ որ սարսափելի իրադրության կանխազգացում առաջացնել: Սյուժեն հիմնականում կառուցված է հանգիստ քաղաքում սերիական մարդասպանի հայտնվելով: Խաղաղ միջավայրում կարող է հայտնվել նաև գենետիկ մուտանտ, այլմոլորակայիններ, զոմբիներ և այլն: Կինոնկարները հիմնականում հարուստ են մարդկային խեղված մարմիններ ցուցադրող սարսափազդու տեսարաններով:
* [[Ֆանտաստիկ ֆիլմերֆիլմ]] — այս ժանրի կինոնկարներում երևակայականը գերիշխում է իրականությանը: Գործողությունները տեղի են ունենում ապագայում, անցյալում կամ էլ «զուգահեռ կյանքում»:
** [[Ֆենտեզի]] — ենթաժանր է, հիմքում հատուկ «հեքիաթային» հորնված աշխարհ է: Այդ աշխարհը հիշեցնում է միջնադարը, բնակեցված է դիցաբանական էակներով, լցված ե կախարդությամբ և մոգությամբ:
** [[Ֆանտասմագորիա]] — կինոնկարներ են իրականությունից կտրված ինչ որ մի բանի մասին, պատկերում են տարօրինակ երևույթներ, հիվանդագին ֆանտազիաներ: