«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 78.
Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ [[Ատրպատական]]ի Յուսուֆ իբն Աբու-ս-Սաջ|Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, [[Ձկնավաճառի ճակատամարտ]]ում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ [[Աբաս]]ի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է [[Բյուզանդիա]], բանակցել [[Կոստանդին Ծիրանածին]] կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ [[Աշոտ Շապուհյան]]ը, որ դեռ [[Սմբատ Ա]]-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]] կաթողիկոսը փորձ է արել հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է [[Վաղարշապատ]]ն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև [[Գուգարք]]ի
== Կյանք ==
|