«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
Աշոտ Բ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-929) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական ու կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրությանչենթարկված ժամանակաշրջաններից է:
Հոր` Հայոց [[Սմբատ Ա]] թագավորի (891-914) սպանությունից հետո, երբ ողջ սրությամբ դրված էր Հայոց թագավորության լինել-չլինելու հարցը, ամեհի ֆիզիկական ուժի ու քաջության շնորհիվ («ըստ քաջապինդ արութեան») «Երկաթ» կոչված երիտասարդ արքայազնն աներկյուղ իր վրա վերցրեց մի կողմից Բագրատունիների գլխավորությամբ Հայոց թագավորության պահպանման, իսկ մյուս կողմից` Հայաստանն ու Այսրկովկասի քրիստոնեական երկրներն ընդգրկող` [[Աշոտ Ա]] և [[Սմբատ Ա]] թագավորների տերության վերականգնման գործը: Աշոտ Երկաթը փաստորեն ստիպված եղավ ինչպես պահպանել Հայոց թագավորությունը, այնպես էլ վերականգնել Ատրպատականի տիրակալ Յուսուֆի սփռած ավերի ու ասպատակությունների պայմաններում Հայոց պետականության` կորսված կամ քայքայված այնպիսի կարևոր բաղադրիչները, ինչպիսիք էին պետական համակարգն ընդհանրապես եւ թագավորական իշխանությունը, պետական ինստիտուտները, կառավարման համակարգն ու բանակը` մասնավորապես: Ի վերջո հասնելով իր նպատակին` նա հռչակվեց որպես շահնշահ կամ արքայից արքա:
Աշոտ Երկաթի գահակալության դժվարին ու հանգուցային պատմափուլում իր լուծումը գտավ Հայոց թագավորության հետագա գոյության հիմնախնդիրը, և վերջինիս պատմության մեջ այնուհետև սկիզբ առավ համեմատաբար խաղաղ և կայուն զարգացման ժամանակաշրջան: Նշված առումներով Աշոտ Երկաթի գործունեությունը դարա- կազմիկ նշանակություն ունի Հայոց պատմության մեջ:
Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել [[իշխանաց իշխան |Հայոց իշխանաց իշխան]]ի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը<ref>[http://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք]</ref>։