«Հրապարակախոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հրապարակախոսություն''' կամ '''հրապարակագրություն''', գրական ստեղծագործության տեսակ՝ նվիրված ժամանա...
 
No edit summary
Տող 3.
Մ.թ.ա. V-I դդ. զարգացել է բանավոր հրապարակախոսությունը ([[Սոկրատես]], Դեմոսթենես, [[Ցիցերոն]])։ Հրապարակախոսությունը զարգացման նոր փուլ է մտել [[Վերածնունդ|Վերածննդի]] ժամանակաշրջանում և, հատկապես, գրքի տպագրության գյուտից հետո՝ կապված հասարա-քաղաքական շարժումների հետ։
 
[[Հայաստան]]ում հրապարակախոսությունը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, զարգացել [[միջնադար]]ում ([[Մեսրոպ Մաշտոց]] և ուրիշներ)։ [[Հայ]] միջնադարյան հրապարակախոսության ցայտուն օրինակ է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», «Ողբը» ([[V-րդ դար]])։ Միջնադարում իշխող հրապարակախոսության տեսակետներից է քարոզը։ Հրապարակախոսության նմուշներ են աղանդների դեմ ուղղված [[ՀԱԵ|հայ եկեղեցու]] գործիչների բազմաթիվ երկերը։ Երևելի հրապարակախոսներ են [[XVIII-րդ դար]]ի և [[XIX-րդ դար]]ի սկզբի [[Հայերը Հնդկաստանում|հնդկահայ գաղթավայրի]] գործիչներ [[Մովսես Բաղրամյան]]ը, [[Շահամիր Շահամիրյան]]ը, Հ. Շմավոնյանը, Մ. Թաղիադյանը, որոնք խոր հետք են թողել հայ հասարակական մտքի զարգացման պատմության մեջ։ XIX դարում հրապարակախոսությունը զարգացել է ի դեմս [[Խաչատուր Աբովյան]]ի։ Ազգային-առաջադիմական գաղափարների ազդեցությամբ հայ հրապարակախոսությունն առաջ է մղել «Հյուսիսափայլը»։ [[Միքայել Նալբանդյան]]ը, Հ. Սվաճյանը, Ս. Նազարյանը, Ս. Ոսկյանը, Գ. Չիլինկիրյանը, այնուհետև [[Գրիգոր Արծրունի]]ն, Մ. Մամուրյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Արասխանյանը դարձել են հայ հրապարակախոսության դասականներ։ Հրապարակախոսությամբ հանդես են եկել հայ դասական և ժամանակակից գրողներ՝ [[Րաֆֆի]], Հ[[ակոբՀակոբ Պարոնյան]], [[Հովհաննես Թումանյան]], [[Շիրվանզադե]], [[Ավետիք Իսահակյան]], [[Եղիշե Չարենց]], [[Նաիրի Զարյան]], Հ. Քոչար, [[Պարույր Սևակ]], [[Սիլվա Կապուտիկյան]], Վ. Դավթյան, Վ. Պետրոսյան, Զ. Բալայան, ուրիշներ։
 
Արդի հրապարակախոսության զարգացումը պայմանավորված է քաղաքական կարգերի ժողովրդավարացումով, լայն հրապարակայնությամբ, ժողովրդի հաս․արակական գիտակցության աճով և քաղաքացիական ակտիվությամբ։