«Կոնցեռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կոնցեռն''' (գերմաներեն՝ '''Konzern'''), [[Եվրոպա]]յում, հատկապես՝ [[Գերմանիա]]յում տարածված ձեռնարկությունների խմբի տեսակ, որը ձևավորվում է իրավաբական անկախություն ունեցող մի քանի ձեռնարկությունների՝ մեկ ձեռնարկության հսկողության (կառավարման) ներքո միավորմամբ: Ընդ որում՝ այդ միավորման արդյունքում առաջանում է միասնական տնտեսական սուբյեկտ՝ միասնական կառավարմամբ:
 
Կոնցեռնը բաղկացած է մեկ վերահսկող (կառավարող) և մեկ կամ ավելի կառավարվող ձեռնարկություններից<ref name="s17">Stock Corporation Act 1965 (Germany), section 17</ref>: Նրանց միջև հարաբերությունները հիմնված են առևտրային և վարչական ռեալ, իրական հարաբերությունների վրա՝ ի տարբերություն մայր և դուստր ձեռնարկությունների, որոնք միմյանց կապված են բաժնետոմսերի տիրապետմամբ և ձայնի իրավունքով<ref name="s16">Stock Corporation Act 1965 (Germany), section 16</ref>: ''Aktiengesetz''[[1965 թվականինթվական]]ին կոնցեռնը ձևակերպել է որպես «մեկ իշխող և մեկ կամ մի քանի կախյալ ընկերություններ՝ընկերությունների խումբ՝ իշխող ընկերության միասնական ղեկավարության ներքո»<ref name="s18">Stock Corporation Act 1965 (Germany), section 18</ref>:
 
Մեկ այլ ձևակերպման համաձայն՝ կոնցեռնը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող [[ձեռնարկություն]]ների միավորում է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ''ուղղահայաց'' կամ ''հորիզոնական'' սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից, սակայն ունեն [[աշխատանք]]ի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնցեռն» էջից