«Ստվերային բանկային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ստվերային բանկային համակարգը''' (նաև ստվերային բանկային գործունեություն) Ֆինանսական շուկա|ֆին...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ստվերային բանկային համակարգը''' (նաև ստվերային բանկային գործունեություն) [[Ֆինանսական շուկա|ֆինանսական հաստատություններ]] են, որոնք մատուցում են նույն [[Ֆինանսական ծառայություններ|ծառայությունները]], ինչ բանկերը, բայց տարբեր պատճառներով [[Պետություն|պետության]] կողմից չեն ենթարկվում բանկային կարգավորման: «Ստվերային բանկային համակարգ» տերմինը, ինչպես հայերենում, այնպես էլ մի շարք այլ լեզուներով, բացասական նշանակություն ունի ֆինանսների ոլորտում տարատեսակ չարաշահումների առումով, ուստի տերմինը հազվադեպ է օգտագործվում բուն ինդուստրիայում: Ստվերային բանկային համակարգը, որպես ամբողջություն, բնութագրվում է ավելի մեծ ճկունությամբ և մեծ [[Մրցակցություն (տնտեսագիտություն)|մրցակից]] է սովորական բանկերի համար, ինչը կարևոր համակարգային ռիսկեր է պարունակում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար: Ստվերային բանկային համակարգը [[2007-2008 թվականիթվականների հիփոթեքային [[Մեծֆինանսական ճգնաժամ|2007 թվականի հիփոթեքային ճգնաժամի]] հիմնական գործոնն էր, որը հանդիսանում էր 2007-2008 թվականների համաշխարհային ճգնաժամի սկիզբը:
 
 
== Պատմություն ==
Ստվերային բանկային համակարգը սկսել է ակտիվորեն զարգանալ 2000 թվականից հետո և մինչ 2012 թվականը ստվերային բանկային համակարգում կապիտալի փաստացի ծավալը գնահատվում է համաշխարհային [[ՀՆԱ]]-ի ծավալի 100%-ը: Ստվերային բանկային համակարգի զարգացման խթան է հանդիսացել նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև բանկային համակարգի` իր ակտիվների սինթեզի և կառավարման նոր, ավելի բարդ մակարդակ մուտք գործելու ցանկությունը: 1990-ականները նաև Միացյալ Նահանգների և Չինաստանի տնտեսությունների բուռն աճի շրջան էր, որի արդյունքում համաշխարհային բանկային համակարգում տեղի է ունեցել կապիտալի զանգվածային ներհոսք, որի համար պահանջվում էր գտնել համապատասխան կիրառություն: Զարգացած երկրների [[Տնտեսություն|տնտեսություններում]] երկարաժամկետ [[հիփոթեքային վարկ|հիփոթեքային վարկերի]] բարձր մասնաբաժինը նաև պահանջում էր դրամական առաջարկի ֆինանսական խմբավորում ավելի բարձր մակարդակում, ինչը հնարավորություն էր տալիս ավելի մեծ օգուտներ քաղել, չնայած ավելի մեծ ռիսկերին: Իր հարաբերական նորության պատճառով նույնիսկ [[Զարգացած երկրներ|զարգացած երկրներում]] ստվերային բանկային համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրական մեխանիզմները հաճախ չեն հետևել դրա զարգացմանը: Հետևաբար, մի կողմից, ստվերային բանկային համակարգը դարձել է գրավիչ ոլորտ խոշոր [[Իրավաբանական անձ|իրավաբանական անձանց]] համար, ովքեր ցանկանում են մտնել գորշ գոտի: Սա, ինչպես նաև համակարգի մեծ աճը, ստվերային բանկային համակարգը դարձնում էին տնտեսության բավականին ռիսկային, բայց ավելի շահութաբեր հատված` ավանդական բանկային համակարգի համեմատ:
 
Ստվերային բանկային հատվածի ծավալով առաջատարն [[ԱՄՆ]]-ի տնտեսությունն է: Այս երկրում ստվերային բանկային համակարգի առաջին ազդարարողները` [[Տրեստ|տրեստները]], հայտնվել են 20-րդ դարի սկզբին: Հետո նրանք սկսել են մասնագիտանալ բարձր որակավորում ունեցող ներդրողներին սպասարկելու մեջ և օգտվելով այն փաստից, որ այս կատեգորիայի ներդրողների համար կարգավորիչ ռեժիմը երկար ժամանակ ավելի ձեռնտու էր, նրանք ստացել են ավելի բարձր եկամուտներ: Տրեստները ավելի մեծ տեմպերով ներգրավում էին խոշոր և միջին ներդրողների միջոցները, ուստի վստահորեն իրենց տեղը գրավեցին երկրի ֆինանսական շուկայում: Սպեկուլյատիվ կապիտալի արագ հոսքը դեպի ստվերային բանկային տնտեսության վատ կարգավորվող հատված է համարվել, քանի որ 2007-2009 թվականներին երկրում հիփոթեքային ամենահզոր ճգնաժամն էր, որն առաջացրել է համաշխարհային անկում<ref>[http://www.nybooks.com/articles/archives/2010/jun/24/time-we-have-growing-short/ ‘The Time We Have Is Growing Short’ by Paul Volcker | The New York Review of Books]</ref><ref>[https://uk.finance.yahoo.com/news/shadow-banking-now-poses-top-162513351.html Shadow banking now poses top risk to US stability, warns IMF — Yahoo Finance UK]</ref>։