«Տերև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
[[Պատկեր:Leaf morphology ru.svg|կենտրոն|800px|մինի]]
== Տերևների ջղավորում ==
Տերևների ջղավորումը [[տերև]]ների, տերևաթիթեղի ջղերի դասավորությունն է։ Այդ ջղերը անցկացնող խրձեր են, որոնք ապահովում են ջրային լուծույթների փոխադրումը դեպի տերևը և ասիմիլյացիայի նյութերի արտահոսքը տերևից։ Տերևաթիթեղի ջղերի ելակետային մասը տերևի կոթունում է, որտեղից բույսերի մեծ մասի մոտ դուրս է գալիս հիմնական կամ գլխավոր ջիղը։ Վերջինս իր հերթին ճյուղավորվում է երկրորդային, երրորդային հետզհետե բարակող, կողքային ջղերի, որոնք թիթեղի եզրամասում դառնում են շատ նուրբ և աննկատելի։ Տարբերում են տերևների ջղավորության մի քանի տիպեր․
մեկ կամ մի քանի ''երկայնաջիղ'' տերևների ջղավորությամբ օժտված տերևաթիթեղներ, որտեղ ջղերը չեն ճյուղավորվում և միմյանց չեն համակցվում։ Նման ջղավորում ունեն ասեղնատերևները ([[կենի]],[[սոճի]], [[մայրի]] և այլն)։
# ''Աղեղնաձև'' ջղավորության դեպքում տերևակոթունից թիթեղի մեջ են մտնում մի շարք աղեղնաձև ուղղված ջղեր, որոնք թիթեղի գագաթում են միայն միաձուլվում, օրինակ, վարդկակաչի, հովտաշուշանի, թրաշուշանի տերևները։ Աղեղնաջիղ են հիմնականում [[Միաշաքիլավորներ|միաշաքիլ]] բույսերը, սակայն կան նաև որոշ երկշաքիլներ, որոնց տերևները ևս այդպիսին են․ օրինակ՝ [[եզան լեզու]]ն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տերև» էջից