«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Исправлена опечатка
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
Տող 75.
 
=== Սասունցի Դավթի ծնունդ և մանկապատանեկություն ===
Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ [[Սասունցի Դավիթ|Դավիթը]]։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ հայկական Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին հայկական կիսել էր մահիճը Դավթի հոր՝ [[Առյուծաձև Մհեր]]ի հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, հայկականինչպեսինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։
 
Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն,հայկական ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը [[Սասուն]]ում մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք, ապա դիմում նաև դրանց տերերին հետևյալ խոսքերով․