«Մեքենա-տրակտորային կայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Stamp of USSR 1940.jpg|մինի|աջից|Խորհրդային փոստային նամականիշ (1940)]]
'''Մեքենա-տրակտորային կայան''', '''ՄՏԿ''' ({{lang-ru|''машинно-тракторная станция, МТС''}}), [[ԽՍՀՄ]]-ում պետական գյուղատնտեսական ձեռնարկություն, որոնք նախատեսված էին [[կոլտնտեսություն]]ներին, [[Սովխոզ|խորհտնտեսություն]]ներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին տեխնիկական և կազմակերպչական օգնություն ցույց տալու համար։ ՄՏԿ-ում կենտրոնացված էին գյուղատնտեսական արտադրության հիմնական [[մեքենա]]ները (տրակտորներ, [[կոմբայն]]ներ և այլն) և կոլտնտեսություններին սպասարկում էին պայմանագրային հիմունքներով։
 
Առաջին մեքենատրակտորային կայանը կազմավորվել է [[1928]] թվականին, [[Օդեսայի մարզ]]ում ([[Խորհրդային Հայաստան]]ում՝ [[1929]] թվականին, [[Հոկտեմբերյանի շրջան]]ում)։ [[1958]] թվականին դրանք վերակազմավորվեցին նորոգման տեխնիկական կայանների (ՆՏԿ), իսկ տեխնիկական բոլոր միջոցները (շուրջ 32 միլիարդ [[ռուբլի]] արժեքով) վաճառվեցին կոլտնտեսություններին։ Նույն թվականին ՄՏԿ-ները վերածվեցին «Գյուղտեխնիկա»-ի ([[1978]] թվականից՝ Գյուղատնտեսության արտադրատեխնիկական ապահովման պետական կոմիտե) շրջանային միավորումների։