«Մկրտիչ Էմին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Մկրտիչ_Էմին_Տարազ.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Source of derivative work not specified since 9 May 2021:
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
|պատկեր =
}}
'''Մկրտիչ Հովսեփի Էմին''' (իսկական ազգանունը՝ ''Կարապետյան'', {{ԱԾ}}), հայ պատմաբան, հայագետ։ [[Լազարյան ճեմարան]]ի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ։
 
== Կենսագրություն ==
Սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում։ 1834 թվականինթ. ավարտել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ը, 1838 թվականին՝թ.՝ [[Մոսկվայի համալսարան]]ի փիլիսոփայի ֆակուլտետի բանասիրական բաժինը։ 1838 թվականից եղել է Լազարյան ճեմարանի [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] ուսուցիչ, 1840 թվականից՝ նաև տեսուչ, 1848-1855 թվականներին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1866-1869 թվականներին՝ Վլադիմիրյաև նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870 թվականին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն, 1871-1882 թվականներին՝ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, 1883-1890 թվականներին՝ նաև հայագիտական ամբիոնի վարիչ։
 
Լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեզուի» (1846), «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց...» (1849) դասագրքերը։ «Վէպք հնոյն Հայաստանի» (1850) ուսումնասիրությունը պատմաքննական գրական առաջին փորձերից է՝ նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին։ Այդ հարցը խորացված է «Մովսես Խորենացի և հայոց հին վեպերը» (ռուսերեն՝ 1881, հայերեն՝ 1886), «Մովսէս Խորենացի եւ հին հայկական վեպ» (1887) աշխատությունների մեջ։ Հայ դիցաբանության հարցեր են քննարկված «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» (1864, ռուսերեն, թարգմանվել է ֆրանսերեն, որից էլ հայերեն՝ «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն», 1875), «Հետազօտութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեան» (1877), «Արա Գեղեցիկի մասին» (1858, ռուս.), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873, [[ռուսերեն]]) և այլ գործերում։
Տող 11 ⟶ 9՝
Մկրտիչ Էմինի մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880, «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880, «Արմավիր», 1882 և այլն, բոլորն էլ՝ ռուսերեն) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը։
 
Մկրտիչ Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]] «Թուղթը» (1853), [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]] «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), [[Մխիթար Այրիվանեցի|Մխիթար Այրիվանեցու]] «Պատմություն Հայոց» (1860), [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Պատմություն տիեզերական» (1861) աշխատությունների քննական բնագրերը։
 
Մկրտիչ Էմինը ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենացու «[[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Պատմություն Հայոցը]]» (1858), [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Պատմությունը» (1861), [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու]] «Պատմությունը» (1864), [[ֆրանսերեն]]՝ [[Փավստոս ԲուզանդիԲուզանդ]]ի «Պատմություն Հայոցը» (1867) և այլն։
 
Մկրտիչ Էմինի երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ. 1-3, 1893-97)։ Մկրտիչ Էմինի կտակած միջոցներով հրատարակվել է «էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հ.)<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
Տող 21 ⟶ 19՝
 
== Գրականություն ==
* [[Երվանդ Շահազիզ|Շահազիզ Ե]]., Մ. Հ. Էմին, Թ., 1900:
* Բատիկյան Լ., Մկրտիչ էմինը հայոց հին հեթանոսական կրոնի մասին, ԲԵՀ, № 1, 1974:
* [[Յուրի Վեսելովսկի|Веселовский Ю. А.]], Очерки армянской литературы, истории и культуры, Е., 1972.
 
== Ծանոթագրություններ ==