«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
Հայաստանում ս նպաստավոր պայմաններում սկզբնավորվեց Աբասի գահակալության վերջին տասնամյակը, երբ «հաղթահարվեցին» Հայաստանում Բագրատունյաց գերակայության վերականգնման գրեթե բոլոր խոչընդոտները<ref name="Աբաս" />:
Վիրքում տեր ու տնօրեն դարձած Աբխազաց թագավորության հետ բախումը հանգեցրեց Աբասի գերակա դիրքի հաստատմանը Այսրկովկասում: Նախահարձակ եղավ [[Աբխազաց թագավորություն]]ը, որն օգտվեց այն բանից, որ 941 թ. վախճանվեց [[Վրացիներ|վրացական]] միջավայրում Աբասի դաշնակից Գուրգեն իշխանը: Աբխազաց թագավոր [[Գեորգի]]ն (929-957) [[Կղարջք]]ի Բագրատունիների ներկայացուցիչների հետ բաժանեց Գուրգենի տիրույթները 163 և սկսեց մտորել Բագրատունյաց թագավորության դեմ հանդես գալու մասին: Աբխազաց բանակի ջախջախումը Աբասին վերածեց այժմ արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի հզորագույն տիրակալի:
 
== Աբասի գահակալության վերջին տարիները: Աբասը` շահնշահ ==
Աբասի նախորդը` [[Աշոտ Բ Երկաթ]] թագավորը, կրում էր «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը` համարվելով գերագահ [[Հայաստան]]ի և [[քրիստոնյա]] [[Այսրկովկաս]]ի մյուս [[թագավոր]]ների և [[իշխան]]ների միջավայրում: Այդ տիտղոսով Աբասը որևէ աղբյուրում չի հիշատակվում, իսկ Աբասի որդին և հաջորդը` [[Աշոտ Գ]]-ն, որպես շահնշահ է հիշատակվում թե´ արաբական 243 և թե´ հայկական աղբյուրներում: Ամենահավանական պատճառն այն է, որ Աբասի գահակալության առաջին շրջանում այդ տիտղոսին տիրում էր Գագիկ Արծրունին: Ըստ Արծրունյաց տան Անանուն պատմիչի`
[[Ատրպատական]]ի ամիր [[Յուսուֆ]]ը մոտ 927 թ. հանձնում է Հայաստանի ու [[Վիրք]]ի կառավարումը, որից կարելի է բխեցնել, որ նրան է փոխանցվել Աշոտ Երկաթին պատկանող շահնշահի տիտղոսը: Այդ է պատճառը, որ Գագիկ Արծրունին, ինչպես տեսանք, Իբն Զաֆիրի աշխատության մեջ հիշատակված է որպես «Հայաստանի և Վրաստանի թագավոր»: Բյուզանդական արքունիքն էլ, իր հերթին, արձագանքելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, Գագիկ Արծրունուն կոչում է «[[իշխանաց իշխան]]», իսկ Աբասին` պարզապես «[[մագիստրոս]]»: Գագիկ Արծրունու մահից հետո, Աբասը վերածվել էր հզորագույն գահակալի ոչ միայն Հայաստանում, այլև Այսրկովկասում: Աբաս թագավորին հաջողվել է վերականգնել իր հոր և եղբոր գահակալության շրջանի գրեթե բոլոր կորուստները: Ուստի պատահական չէ նրա վերաբերյալ Ասողիկի տված գնահատականը
{{քաղվածք|Աբաս խաղաղութեան եւ շինութեան պատճառ եղեալ աշխարհիս Հայոց, ըստ քաղցր բարուց
իւրոց եւ ըստ քաջազաւր զաւրութեանն, որով յաղթող եղեւ շուրջանակի:|}}
Այսպիսով՝ հայոց թագավոր Աբասի գահակալության երկրորդ փուլում (943-953) Հայոց թագավորությունն անշեղորեն հզորանում էր: [[Հայկական բանակ]]ը սկզբում 943 թ. ջախջախիչ պարտության մատնեց աբխազական զորքին, իսկ այնուհետև հայոց թագավորը վերացրեց ձևական կախվածությունը [[Ատրպատական|Ատրպատականի]] տիրակալ Մարզուբան իբն [[Մուհամմադ]]ից: Այդ շրջանում Աբասն աստիճանաբար վերածվեց գերակա տիրակալի Հայաստանում և քրիստոնյա [[Այսրկովկաս]]ում: Այդ հաջողությունների պատճառով նա հայոց պատմության մեջ մտավ որպես հաղթական գահակալ <ref name="Աբաս " />:
 
 
 
 
 
== Ընտանիքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից