«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 68.
== Աբաս Ա-ի գահակալությունը ==
[[Սմբատ Ա]]-ի մահից հետո, իր եղբոր՝ [[Աշոտ Երկաթ]]ի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին։ Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ։ Անժառանգ եղբոր՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ [[Կարս]]ը հռչակել թագավորանիստ, կառուցել [[Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)|սուրբ Առաքելոց եկեղեցին]], որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել [[Ատրպատական]]ի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև [[Դվին]]ի արաբ ոստիկանի հետ։ Նրա օրոք հաստատվել է խաղաղություն [[Բագրատունյաց թագավորություն]]ում։ Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ [[948]] թվականին կաթողիկոսական աթոռը [[Աղթամար]]ից փոխադրել է [[Արգինա]], երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիայի]] Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները։ Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները [[Բագրատունյաց Հայաստան]]ի և [[Քարթլի]]ի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել [[Ալանաց դուռ]]ը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է [[953]] թվականին։
[[Պատկեր:Kars Armenian Cathedral.jpg|մինի|400px300px|Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին]]
 
 
== Բագրատունյաց թագավորությունն Աբասի գահակալության առաջին փուլում (929-942 թթ.) ==
[[Աբաս |Աբաս թագավոր]]ի օրոք [[Բագրատունիներ]]ի թագավորության սահմանների վերաբերյալ պահպանվել է սահմանափակ նյութ, որի պայմաններում արքունի տիրույթների ընդգրկած տարածքները և Հայոց թագավորության սահմաններն ընդհանրապես հստակեցնելը խիստ դժվարանում է:Աբասի գահակալության առաջին շրջանը բաժանվում է երկու ենթափուլի` մինչև Աշոտ Շապուհյանի [[մահ]]ը և դրանից հետո, երբ նրա տիրույթներն [[Արշարունիք |Արշարունիք]]ում և [[Ճակատք]]ում անցան Աբասին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի`{{քաղվածք|«...'''Բագրատունիքն իշխէին միայն Շիրակայ և Այրարատու մինչ ի Գեղամ''' (իմա´ Գեղամա ծով – Ա. Ե.) '''և մինչ ի յՈւխտիսն''' (իմա´ Ուղթիքը կամ Ուղթիսը Տայքում – Ա. Ե.) '''և մինչ ի Կարին և մինչ ի Վասպուրականի սահմանն և մինչ ի Ձորոյ գետն և մինչ ի Գարդման. և Սիւնիք կտրեալ էր ի նոցանէ'''»:|}}
 
Աբասի տիրապետությունն ընդգրկում էր հիմնականում [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի տարածքը` բացառությամբ [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]]ն պատկանող [[Ծաղկոտն]], [[Կոգովիտ]] և [[Մասյացոտն]] գավառների, ինչպես նաև [[Տայք]]ի (արևելյան հատվածը` մինչև Ուղթիք-Օլթի), [[Գուգարք]]ի (Արտահանից մինչև Աղստև գետի հովիտը` բացառությամբ որոշ հյուսիսային հատվածների), [[Ուտիք]]ի (հյուսիսարևմտյան հատվածը` Աղստևի հովտից մինչև Գարդման) և [[Սյունիք]]ի (հյուսիսային հատվածը` Գեղարքունիքը և Սոթքը126) որոշ գավառներ, այսինքն` գլխավորապես [[Բագրատունիներ]]ի տոհմական և արքունի տիրույթները և հարակից երկրամասերը` տարածվելով մինչև Կարնո քաղաք և Ուղթիք արևմուտքում, [[Գարդման]] և [[Գեղարքունյաց ծով]]` արևելքում, [[Ձորագետ]] (Կուր գետին միախառնվելու տեղում)` հյուսիսում և [[Վասպուրական]]ի թագավորություն` հարավում<ref name="Աբաս ">[http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/Abas_Bagratuni.pdf Արման Եղիազարյան, Աբաս Բագրատունի Թագավոր Հայոց] </ref>:
Գահակալության առաջին փուլում Աբասին հաջողվեց վերամիավորել Բագրատունյաց երբեմնի ընդարձակ տիրույթների մեծագույն մասը: [[Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում|Ավատատիրական դարաշրջան]]ի տրամաբանությամբ դա հանգեցրեց Աբասի դերի կտրուկ աճին ոչ միայն [[Հայաստան]]ում, այլև հարևան երկրներում, քանի որ տարածաշրջանում այլ մեկը չէր տիրապետում մարդկային ու տնտեսական ներուժով հարուստ նման ընդարձակ ավատական տիրույթների:
Կարելի է արձանագրել շատ կարևոր մի գործընթաց: Սեփական տիրույթների ընդարձակմանը զուգընթաց աճել են Աբասի թե´ հեղինակությունը և թե´ հնարավորությունները, որոնք, ի վերջո, բերել են Բագրատունի գահակալի` Հայաստանում գերագահ դիրքի հասնելուն նրա գահակալության արդեն երկրորդ փուլում:
 
Հայոց թագավոր Աբասի գահակալության առաջին փուլում (929-942), բացի Աբասից, Հայաստանում գործունեություն էին ծավալում երկու այլ հայոց թագավորներ ևս` [[Գագիկ Արծրունի]]ն և Աշոտ Շապուհյան Բագրատունին, որոնց առկայությամբ Աբասի դերակատարությունը Հայաստանում առաջնային չէր: Երբ 934 թ. Աշոտ Շապուհյանը վախճանվեց, Աբասը տիրացավ [[Այրարատ|Այրարատում]] նրա տիրույթներին, որից հետո նրա հնարավորությունները մեծապես աճեցին:
940-ական թթ. սկիզբն Աբասի համար խիստ խոստումնալից էր: Բացի նրանից, որ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի հարևան երկրներում, որով նրանց տիրակալների ուշադրությունը շեղվեց Հայոց թագավորությունից, ծանր հարված ստացավ երկրորդ հայոց թագավորը` Գագիկ Արծրունին: Աբասի առջև բացվեցին լայն հեռանկարներ <ref name="Աբաս" />:
 
== Ընտանիքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից