«Աղջկական աղբյուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: en:The Virgin Spring
No edit summary
Տող 28.
}}
'''«Աղջկական աղբյուր»''' {{{Lang-sv|Jungfrukällan}}), [[1960]] թվականին նկարահանված, [[Ինգմար Բերգման]]ի [[Շվեդիա|Շվեդական]] գեղարվեստական ֆիլմ: Առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1960 թվականի [[փետրվարի 8]]-ին, Շվեդիայում: Բերգմանի արվեստում, սա առանձնակի գործ է, քանի որ այս ֆիլմն արժանացել էր [[Օսկար]] մրցանակի՝ լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում:
 
== Սյուժե ==
Անտառային բացատներից մեկում, ապրում է մի գյուղացի ընտանիք. տանտերը՝ Թյորեն, նրա կինը՝ Մերեթան, նրանց դուստրը՝ Կարինը, Թյորեյի դուստրը առաջին ամուսնությունից՝ Ինգերին և մի քանի ծառա: Խորդ դուստրը՝ Ինգերին, հղի է, անհայտ է թե ումից: Նա օտար է զգում իրեն ընտանիքում, նրան ստիպում են ավելի շատ աշխատել, քան Կարինին, ուստի Ինգերին չի սիրում իր խորդ քրոջը: Նա աղոթում է Օդին աստծուն, խնդրելով վերջինիս պատժել Կարինին:
 
Կարինին ուղարկում են հարևան գյուղ, որպեսզի նա մոմեր հասցնի եկեղեցի: Նրա հետ ուղարկում են նաև Ինգերիին: Անտառում քույրերը հանդիպում են մի մեկուսացված կախարդի: Ինգերին հասկանում է, որ դա հենց Օդինն է և վախից հետ է ընկնում քրոջից: Կարինն էլ հանդիպում է երեք աղքատ հովիվների, որոնք եղբայներ են, նրանցից մեկը համր է, մյուսն էլ դեռահաս: Աղջիկն իր հացը կիսում է հովիվների հետ, ինչից հետո նրանք բռնաբարում ու սպանում են Կարինին: Ինգերին հետևում է այս ամենին թփերի ետևից, բայց չի համարձակվում խառնվել: Հետո եղբայրները հանում են աղջկա գեղեցիկ շորերը, վերցնում են բոլոր իրերը, շաղ են տալիս գետնով մոմերը և գնում են այն արահետով, որով եկել էին քույրերը:
 
Հովիվ եղբայրները գալիս են Թյորեյի տուն: Նրանք գիշերելու տեղ են խնդրում տանտիրոջից: Վերջինս նրանց տուն է թողնում, նստեցնում է սեղանի առջև և հետո գիշերելու տեղ տալիս: Քնից առաջ, եղբայրներից մեկը տանտիրուհուն առաջարկում է գնել, սպանված աղջկա շորերը: Մերեթան ճանաչում է շորերն ու ողբով հայտնում է այդ լուրը Թյորեյին: Նրանք ամեն ինչ հասկանում են: Թյորեն դուրս է գալիս բակ, որտեղ հանդիպում է Ինգերիին: Նա խոստովանում է ամեն բան և ասում է, որ այդ նա է մեղավոր Կարինի մահվան մեջ: Տանտերը գնում է փայտահատի ետևից, հետո լողանում է բահնիքում: Գյուղացին վերցնում է իր մեծ դանակն ու մտնում հովիվների սենյակը: Հետազոտելով քնած հանցագործների իրերը, Թյորեն ճանաչում է իր դստեր առարկաները: Հետո նա առանձին կռվում է ավագ եղբայրների հետ ու սպանում նրանց: Երրորդին՝ երեխային, նա օդ է հանում ու ջարդում է նրա գլուխը պահարանով:
 
Ընտանիքը գնում է Կարինի մարմինը փնտրելու: Դեպքի վայրում, Թյորեն ծնկի է իջնում և աղիողորմ հայացքով, դիմում է Աստծոն, մեղադրելով՝ և հանցանքը, և վրեժը: Նա խոստանում է, որ հենց այստեղ եկեղեցի կկառուցի, մեղքը քավելու համար: Երբ Կարինի գլուխը բարձրացում են, գետնի միջից առվակ է դուրս գալիս, որը դառնում է մաքուր աղբյուր՝ աղջկական աղբյուր:
 
== Դերակատարներ ==