«Գրունտների մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Գրունտների մեխանիկա''', տեխնիկական գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է գրունտների լարումը, ձևափոխությունը, ամրության և կայունության պայմանները, նրանց վիճակի ն հատկությունների փոփոխություններն արտաքին, գլխավորապես մեխանիկական ներգործությամբ։ Հիմնվում է առաձգականության, պլաստիկության ու սողքի տեսությունների, հիդրավլիկայի, թերմոդինամիկայի, գրունտագիտության, ֆիզիկական և կոլոիդների [[քիմիա]]յի դրույթների վրա։ Հետազոտում է գրունտները՝ որպես շինությունների հիմքեր, հողային կառուցվածքների նյութ և ստորերկրյա կառույցների միջավայր։ Գրունտների փոփոխությունները դրսևորվում են խտացման և դուրս մղման հետևանքով կառույցների նստմամբ, լանջերի ու շեպերի դանդաղ սողքով, աղետային սողանքներով ու փլվածքներով։ Գրունտների մեխանիկայի եզրակացությունները կիրառվում են ստորերկրյա կառույցների, շինությունների հիմքերի, օդանավակայանների, ճանապարհների և այլնի նախագծման գործում։ Գրունտների մեխանիկայի առաջին դրույթները տվել են Շ․ Կուլոնը, Ս․ Ռենկինը։ ժամանակակից Գրունտների մեխանիկայի հիմնադիրն է Կ․ Տերցագին ([[1925]])։ Գրունտների մեխանիկայի

Հայաստանում վերջնական ձևավորվել է ԽՍՀՄ-ում [[1930]]-ական թվականներին։ Նրա զարգացմանը նպաստել են խորհրդային գիտնականները (Ն․ Մ․ Գերսևանով, Վ․ Ա․ Ֆլորին, Վ․ վ․ Սոկոլովսկի, Ն․ Ա․ Ցիտովիչ և ուրիշներ)։ Արտասահմանյան գիտնականներից զգալի ավանդ ունեն Ա․ Սկեմտոնը, Ա․ Բիշոպը, Լ․ Բյերումը, Ռ․ Պեկը և ուրիշներ։ [[1936]] թվականին ստեղծվել է Գրունտների մեխանիկայի և հիմքաշինության միջազգային ընկերությունը, որի աշխատանքներին [[ԽՍՀՄ]]-ը մասնակցում է [[1957]] թվականից։ ՀԽՍՀ-ում Գրունտներիգրունտների մեխանիկայի բնագավառի հետազոտություններ կատարվումկատարվել են ԳԱդեռևս խորհրդային համակարգումշրջանում, ուսումնասիրվումուսումնասիրվել են լանջային սողանքները, ժայռային գրունտների մեխանիկան և այլ հարցեր։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=238}}