«Ստեպան Ռազինի ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Astrachan2.jpg|մինի|[[Աստրախան]]ի գրավումը ռազինականների կողմից]]
'''Ստեպան Ռազինի ապստամբություն''' ({{lang-ru|''Восстание Степана Разина''}}), կազակային-գյուղացիական ապստամբություն [[Ռուսաստան]]ում 1670—1671 թվականներին։ Ուղղված Էր ճորտատիրական կարգերի դեմ։ Տարածվել է Դոնում, [[Վոլգա]]յի միջին և ստորին ավագանում։ Շարժման պատճառը Պերովի ֆեոդալական շահագործման ուժեղացումն էր, [[Լեհաստան]]ի ([[1654]]—[[1667]]) և [[Շվեդիա]]յի ([[1656]]—[[1658]]) դեմ երկարամյա պատերազմների ընթացքում բնակչության դրության վատթարացումը։ Ապստամբությանը նախորդել է Վասիլի Ուսի ջոկատների արշավանքը դեպի Տուլա ([[1666]])։
 
Սկզբնական շրջանում շարժումը ուներ ավարառուական բնույթ։ [[1667]] թվականին Դոնում հավաքված կազակներն ու գյուղացիները [[Ստեպան Ռազին]]ի գլխավորությամբ շարժվել են Վոլգա, գրավել Յաիցկը, ապա [[Կասպից ծով]]ով հասել իրանական ափերը և 1669 թվականին հարուստ ավարով վերադարձել Դոն։ Չերկասկամ Ռազինն ընտրվել է կազակական զորքի ղեկավար։ 1670 թվականին մայիսին ապստամբները կրկին արշավեցին դեպի [[Վոլգա]]։ Ապստամբությունը, որին միացել են փախած [[Գյուղացիություն|գյուղացիներ]] ու [[ստրելեցներ]], ընդունել է հակաֆեոդալական բնույթ։