«Խաչիկ Լուկաչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է Գեռլայի հայկական դպրոցը և Կոլոժվարի (այժմ՝ Կլուժ-Նապոկա) ու [[Վիեննայի համալսարան|Վիեննայի]] համալսարանների փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետները։ 1828 թվականին Վիեննայի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] աբբահայր Ա. Ազարյանից ձեռնադրվել է հոգևորական և մինչև 1837 թվականը եղել Գեռլայի հոգաբարձու։ 1837-1856 թվականներին փիլիսոփայություն և այլ առարկաներ է դասավանդել Դյուլաֆեհերվարի (այժմ՝ Ալբա-Յուլիա) եպիսկոպոսական հոգևոր դպրոցում։ 1856-1876 թվականներին Լուկաչին Գեռլայի ժողովրդապետն (հոգևոր հովիվ) էր ու Դոբոկայի շրշանի ավագերեցը, 1861-1876 թվականներին՝ միաժամանակ Գեռլայի հայկական դպրոցի տնօրենը։ Եռանդորեն պայքարել է [[Տրանսիլվանիա]]յի հայերի ապազգայնացման դեմ։ Հայ դպրոցն ու լեզուն, հայերի ավանդույթներն ու ազգային ինքնուրույնությունը պահպանելու համար ջանացել է հայերին ազատել լատին եպիսկոպոսի գերիշխանությունից և վերականգնել հայոց եպիսկոպոսությունը։ Այդ նպատակով մի քանի փորձ է արել։ 1850-ական թվականներին [[ավստրո-հունգարական կառավարություն]]ըկառավարությունը համաձայնել է վերականգնել հայոց եպիսկոպոսությունը և Լուկաչիին հանձնել թեմակալությունը, պայմանով, որ հայերն ուրանան 1848-1849 թվականների հեղափոխությանը մատուցած ծառայություններն ու զոհաբերությունները։ Լուկաչին և հայերը մերժել են այդ առաջարկը։ 1879 թվականին Լուկաչինը նոր ապարդյուն փորձ է արել եպիսկոպոսությունը վերականգնելու ուղղությամբ՝ մեկնելով Հռոմ և Պիոս IX պապին ներկայացնելով Տրանսիլվանիայի հայկական կենտրոններից ստացած խնդրագրերը։ Լուկաչիի միջոցներով է հիմնվել (1861) հայ տղաների որբանոցը Գեռլայում։ 1888 թվականին Լուկաչիի աճյունը տեղափոխվել և ամփոփվել է այդ որբանոցի մատուռում։
 
Լուկաչին կարեոր նպաստ ունի հայագիտության մեջ։ Տիրապետել է ինը լեզուների ([[հայերեն]], [[հունգարերեն]], [[գերմաներեն]], [[ռումիներեն]], [[իտալերեն]], [[լատիներեն]], [[ֆրանսերեն]], [[անգլերեն]], [[հունգարերեն]]), գրել աշխատություններ։ Արժեքավոր է «Տրանսիլվանիայի հայերի պատմություն» (1859, լատիներեն) երկը։ Բազմալեզու սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հիման վրա Լուկաչին առաջինն է շարադրել Տրանսիլվանիայի հայ գաղթավայրերի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև [[19–րդ դար|XIX]] դարի սկիզբը։ Այդ ինչպես և «Տվյալներ Տրանսիլվանիայի հայերի պատմությունից» (1867, հունգարերեն) երկերը կարեոր ավանդ են դարձել Տրանիլվանիայի հայերի ազգային ինքնագիտակցության զարգացման, ինչպես և հայ գաղթավայրերում պատմագիտության ծավալման համար։