«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
remove coin
Տող 24.
 
== 1915-1916 թվականները ==
[[image:Ruinsgenocide.jpg|right|thumb|300px|Հայոց Ցեղասպանություն]]
Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին, 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են [[Սիամանթո]]ն, [[Գրիգոր Զոհրապ]]ը, [[Ռուբեն Սևակ]]ը, [[Դանիել Վարուժան]]ը և այլ առաջադեմ մտածողներ...