«Փոքրիկը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up using AWB (7852)
Տող 33.
Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում:
Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ, հայտնաբերելով երեխային ետևի նստարանում, նրանք երեխային թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում:
 
 
[[Պատկեր:Chaplin The Kid.jpg|150px|thumb|left|թափառաշրջիկը և փոքրիկը]]
Տող 39 ⟶ 38՝
Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանց թողնելով մեկ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում: Վերջիվերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքիկ տանը:
Անցնում է 4 տարի: Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու: Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք: Այդպես շարունկավում է մինչև նրանց արարքը հասկանալով մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից: Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա
 
 
Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով է խլում են երեխային հայրացուից: Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է
ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում:
 
 
Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին, խոստանալով գտնողին խոշոր դրամական պարգև: Թերթում կարդալով հայտարարությունը պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը: Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ: Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում հրեշտակների աշխարհում: Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ` մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով:
Տող 71 ⟶ 68՝
{{Չառլի Չապլինի ֆիլմերը}}
{{ՎՊԵ|The Kid (1921 film)}}
 
[[Կատեգորիա:Ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]