«Միհրան Թումաճան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
Ժողովրդական երգերի հետ որոշակի առնչություն ունեն նույն արևմտահայերից գրի առած այն երգերը, որոնք երգված են թուրքերենով կամ քրդերենով, որոնցում ևս տեսանելի են ավանդական և ժամանակակից կենցաղը ներկայացնող նմուշներ։ Փոքր քանակով կան քրդական ու թուրքական երգեր, ապա՝ երգեր, որոնք ընդհանուր են եղել կողք կողքի բնակված ժողովուրդների համար, և մեծ քանակով երգեր, որոնք թեև երգվել են թուրքերենով ու քրդերենով, բայց իրենց բովանդակությամբ հատուկ են եղել միայն հայերի կենցաղին ու բարքերին։
 
== Թումաճանի թողած ժառանգության կարևորությունը ==
Ժողովրդական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում կորչող, իսկ որոշ դեպքերում՝ արագորեն կորչող, անհետացող երևույթներ են։ Ուստի, գտնված, գրի առնված նմուշները խիստ արժեքավոր են։ Եթե Թումաճանն իր սեփական նախաձեռնությամբ, առանց կողմնակի օժանդակության, հավաքած չլիներ արևմտահայության այս երգերը, ապա հայ ժողովրդի այդ բավականին խոշոր հատվածի ժողովրդական-երաժշտական մշակույթի մասին մեր պատկերացումը լրացնելու կամ ընդլայնելու մի այլ լավագույն առիթ հազիվ թե ունենայինք։
Ժողովրդական ստեղծագործությունների բոլոր ժանրերն էլ ուսումնասիրողների ու հետաքրքրվողնրի համար արժեքավոր են հավասարապես։ Բայց, եթե այնուամենայնիվ հարց ծագի, դժվար առավելություն չտալ հատկապես ավանդական այն ժանրերին, որոնց նմուշները այլ ժանրերի համեմատ սովորաբար սակավ են պահպանված։ Այսպիսի մոտեցման դեպքում Թումաճանի գրի առած երգերում հարկ կլիներ առանձին գնահատանքի արժանացնել հարսանեկանները, պանդխտի երգերը, օրորները, ողբերը, միջնադարյան [[գուսան]]ական ստեղծագործության նմուշները։ Հենյց այդպիսի երգերում գտնում ենք հայ ժողովրդական մեղեդիական վարպետության առանձին գեղեցիկ դրսևորումները։