«Քեթրին Յորք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 6.
[[1502]] թվականին Քեթրինի ամուսինը սկսեց կասկածվել գահի Յորքյան հավակնորդ [[Էդմունդ դե լա Պոլ, Սաֆֆոլկի 3-րդ դուքս|Էդմունդ դե լա Պոլի]] դավադրությանը մասնակցելու մեջ և շուտով ձերբակալվեց, զրկվեց ունեցվածքից և հոր տիրույթներն ու տիտղոսները երեխաներին փոխանցելու իրավունքից: Քեթրինը՝ ինքը, [[Էլիզաբեթ Յորք|քրոջ]] հովանավորության շնորհիվ մնաց ազատության մեջ: [[1509]] թվականի ապրիլին [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] մահից հետո նոր թագավորը ներեց [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեին]] և նրան վերադարձրեց բռնագրավված ունեցվածքը. շուտով մահացավ Քեթրինի սկեսուրը: [[1511]] թվականի մայիսին Քեթրինի ամուսնուն վերադարձվեց հոր տիտղոսը, բայց մեկ ամիս անց Կուրտենեն մահացավ [[Թոքամզի բորբոքում|պլևրիտից]]։
Երեսուներկու տարեկան այրի դառնալուց հետո Քեթրինը [[Կուսակրոնություն|չամուսնանալու երդում տվեց]]: [[1512]] թվականին նա թագավորից հանգուցյալ ամուսնու՝ Դևոն կոմսությունում բոլոր կալվածքներից
== Կենսագրություն ==
Տող 12.
=== Ծագում և վաղ տարիներ ===
{{երկակի պատկեր|աջից|EdwardIVofEngland-Yorkist.jpg|158|ElizabethWoodville.JPG|155|Քեթրինի ծնողները՝ Էդուարդ IV և Էլիզաբեթ Վուդվիլ}}
Քեթրինի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Պահպանվել են Փիրս Դրեյփերի կողմից նրա համար պատրաստված մկրտության ավազանի հետ կապված փաստաթղթեր{{sfn|Everett Green|1851|p=16}}, ըստ որոնց, պատմաբանները արքայադստեր աշխարհ գալու ամսաթիվ նշում են 1479 թվականի օգոստոսի 14-ը
Քեթրինը վեց քույր ուներ, որոնցից հասուն տարիքի հասել են միայն չորսը՝ ավագներ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթը]], [[Սեսիլիա Յորք|Սեսիլիան]] և [[Աննա Յորք|Աննան]] և կրտսեր [[Բրիջիտ Յորք|Բրիջիտը]], [[1467]] թվականին ծնված [[Մարիա Յորք|Մարիան]] մահացել էր 14 տարեկանում ինչ-որ հիվանդությունից{{sfn|Weir|2011|p=138}}{{sfn|Everett Green|1851|p=401}}, իսկ [[1472]] թվականին ծնված Մարգարետը մահացել էր օրորոցում։ Քեթրինը նաև իրենից մեծ հինգ եղբայր ուներ, երեքը հարազատ և երկուսը՝ համամայր՝ [[Էլիզաբեթ Վուդվիլ|մոր]] և Գրոուբիից [[Ջոն Գրեյ Գրոուբիից|Ջոն Գրեյի]] հետ ամուսնությունից՝ [[Թոմաս Գրեյ, Դորսետի 1-ին մարկիզ|Թոմասը]] և [[Ռիչարդ Գրեյ|Ռիչարդ]]: Քեթրինի հարազատ եղբայրներից կրտսերը՝ [[Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս|Ջորջը]], մահացել էր մոտ երկու տարեկան հասակում, իսկ մյուս երկու եղբայրները՝ [[Էդուարդ V|Էդուարդը]] և [[Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս|Ռիչարդը]], [[1483]] թվականին [[Թաուերի արքայազններ|անհետացել են]] [[Թաուեր|Թաուերից]]՝ իրենց հորեղբոր՝ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] կառավարման ժամանակ{{sfn|Weir|2011|pp=2—3}}։
Տող 34.
[[1483]] թվականի [[Սուրբ ծնունդ|Սուրբ Ծնունդին]] [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թյուդորը]], որի [[Մարգարետ Բոֆորթ|մայրը]] դավադրություն էր կազմակերպել [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] հետ ընդդեմ [[Ռիչարդ III]] թագավորի, {{iw|Ռեննի տաճար|Ռեննի տաճարում|en|Rennes Cathedral}} երդվեց, որ կամուսնանա [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] ավագ դստեր [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթի]] կամ նրա քույր [[Սեսիլիա Յորք|Սեսիլիայի]] հետ (Եթե [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթի]] հետ ամուսնությունը ինչ-ինչ պատճառներով անհնար լինի{{sfn|Okerlund|2009|p=94}}) այն բանից հետո, երբ կզբաղեցնի անգլիական գահը։ Սակայն Թյուդորի կուսակցության ապստամբությունը, որը գլխավորում էր [[Հենրի Ստաֆորդ, Բեքինգհեմի 2-րդ դուքս|Բեքինգհեմի դուքսը]]{{ref+|Բեքինգհեմի, ում հանդեպ Ռիչարդ III-ը շռայլ էր գտնվել գահ բարձրանալուց հետո, դրդապատճառները պարզ չեն։ Պատմաբանների մի մասը կարծում է, որ պատճառը [[Թաուերի արքայազններ|արքայազնների անհետացումն էր Թաուերից]]։ Դրա հետ մեկտեղ որոշ հետազոտողներ կարծում են, որ դուքսը թագավորի հրամանով ազնվականական որոշ ներկայացուցիչների մահապատժից և արքայազնների ենթադրյալ սպանությունից հետո «արթնացել է» և սկսել է վախենալ, որ կարող է դառնալ զոհերից հերթականը{{sfn|Устинов|2015|с=334—339}}։ Սակայն կա ևս մեկ վարկած, որը բացատրում է ապստամբության պատճառները․ դուքս Բեքինգհեմը սեփական նախաձեռնությամբ արքայազնների սպանությունը առաջացրել է Ռիչարդ III-ի զայրույթը, ինչի հետեւանքով դուքսը ստիպված է եղել փախչել և ապստամբություն բարձրացրել{{sfn|Kendall|1962|p=229}}.|group="մ"}}, տապալվեց դեռևս այդ երդումից առաջ{{sfn|Everett Green|1851|p=414}}։Բեկինգհեմի ապստամբության ձախողումից հետո [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] համաձայնեց բանակցել եղբոր այրու՝ [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] հետ։ [[1484]] թվականի [[Մարտի 1|մարտի 1-ին]] թագավորը հրապարակավ երդվեց, որ աղջիկներին վնաս չի հասցվի և նրանց սրտնեղություն չի պատճառվի։ Բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի [[Թաուեր|Թաուերում]] կամ որևէ այլ բանտում, կապրեն «բարի անուն և հեղինակություն ունեցող պատվարժան վայրերում», իսկ հետագայում կնության կտրվեն «ազնվական ծագում ունեցող մարդկանց» և որպես օժիտ տարեկան 200 մարկ եկամտով հողեր կստանան{{sfn|Устинов|2015|с=214—215}}։ Արքայադուստրերը տեղափոխվեցին պալատ՝ ապրելու իրենց «ողորմած հորեղբոր» խնամակալության ներքո։ Թյուդորների դարաշրջանի պատմաբան {{iw|Էդվարդ Հոլլ (պատմաբան)|Էդվարդ Հոլլը|en|Edward Hall}} գրել է, որ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] «իր եղբոր բոլոր դուստրերին ստիպեց հանդիսավոր կերպով գալ իր պալատ, կարծես նորովի՝ ընտանեվարի և զվարճանք սիրող, նրանք պետք է մոռանային ... նրա հասցրած վիրավորանքը և դրան նախորդած բռնապետությունը»{{sfn|Everett Green|1851|p=416}}։ Ըստ տարածված վարկածի՝ Քեթրինը քույրերի հետ տեղափոխվել է թագավորական պալատ{{sfn|Westcott|2004|loc=«Later she and her sisters returned to live in the royal household, ostensibly under Richard III's protection, while after the battle of Bosworth her eldest sister, Elizabeth, became queen to the new king, Henry VII, and the family's honour was restored»}}, բայց կա ենթադրություն, որ Քեթրինը և նրա կրտսեր քույրը՝ [[Բրիջիտ Յորք|Բրիջիտը]] ապաստանից դուրս գալուց հետո մնացել են իրենց [[Էլիզաբեթ Վուդվիլ|մոր]] մոտ{{sfn|Everett Green|1851|p=16}}։
Երկու տարի անց, [[1485]] թվականի օգոստոսին [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] զոհվեց [[Բոսվորտի ճակատամարտ|Բոսվորտի ճակատամարտում]] և նվաճման իրավունքով նոր թագավոր դարձավ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թյուդորը]]։ Նա կատարեց իր խոստումը և ամուսնացավ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքի]] հետ, ինչպես նաև չեղյալ համարեց [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] երեխաների տիտղոսներից և գահի իրավունքներից զրկած ''Titulus Regius''-ը։ ''Titulus Regius'' ակտը, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը, հանվեցին արխիվներից{{sfn|Устинов|2012|с=296; 310—311}}։ 1492 թվականին մահացավ այրիացած թագուհի [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթը]]. Քեթրինը մասնակցել է նրա հուղարկավորության արարողությանը՝ դառնալով թագավորական հուղարկավորության ամենաերիտասարդ լալկան կանանցից մեկը: Լիովին
=== Ամուսնության պլաններ և ամուսնություն ===
Քեթրինը, փաստացի, ցանկալի հարսնացու էր ծնվելուց անմիջապես հետո և հետագայում կարող էր խաղազինվոր դառնալ դինաստիական ամուսնությունների քաղաքականության մեջ: Նրա լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց՝ [[1479]] թվականի օգոստոսին, ամուսնության առաջարկ է ստացվել [[Կաթոլիկ թագավորներ|կաթոլիկ թագավորների]] ժառանգորդ [[Հովհաննես Արագոնացի (Աստուրիասի արքայազն)|Հովհաննեսի]]՝ Աստուրիասի արքայազնի հետ, ով մեկ տարով մեծ էր արքայադուստրից: [[1479]] թվականի [[Օգոստոսի 28|օգոստոսի 28-ին]] կնքվեց այդ ամուսնության մասին նախնական համաձայնագիրը, [[1482]] թվականի [[Մարտի 2|մարտի 2-ին]] պայմանագիրը վավերացվեց իսպանական կողմի կողմից։ Սակայն [[1483]] թվականի ապրիլին հանկարծամահ եղավ արքայադստեր [[Էդուարդ IV|հայրը]], և բանակցությունները դադարեցվեցին{{sfn|Panton|2011|p=92}}{{sfn|Nicolas|1830|p=xxiv}}{{sfn|Everett Green|1851|p=16}}։
[[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թուդորը]], հայտնվելով գահին, սկսեց [[Էլիզաբեթ Յորք|կնոջ]] հարազատների նկատմամբ վիթխարի ամուսնական ծրագրեր կառուցել։ Առաջին հերթին նա ցանկանում էր խաղաղություն հաստատել իր հյուսիսային հարևանի՝ [[Շոտլանդիայի թագավորություն|Շոտլանդիայի թագավորության]] հետ։ [[1487]] թվականի նոյեմբերին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Քեթրինի՝
Մինչ [[1495]] թվականի հոկտեմբերը, իր տասնվեցամյակից անմիջապես հետո{{sfn|Everett Green|1851|p=18}}, Քեթրինը ամուսնացավ [[Ուիլյամ Կուրտենե,Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեի]]{{sfn|Weir|2011|p=140}}՝ Դևոնի և Կորնուոլլի խոշոր և հայտնի հողատիրոջ և [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] և [[Լանքասթերներ|Լանքասթերների]] կուսակցության մոլի համախոհի՝ [[Դևոն (կոմսություն)|Դևոնի]] կոմսի որդու և ժառանգորդի{{sfn|Westcott|2004|loc=«Eventually, however, Katherine took a less exalted husband, when in 1495 she married Sir William Courtenay (c.1475–1511), the son and heir of Edward Courtenay, first earl of Devon (d. 1509), a great landowner in Devon and Cornwall and a staunch supporter of Henry VII»}} հետ։ Կուրտենե գերդաստանի ծագումնաբանությունը սկիզբ էր առնում ֆրանսիական ազնվականական Գաթինե կոմսությունից{{sfn|Everett Green|1851|p=17}}, իսկ իգական գծով սերում էր
=== Շնորհազրկված կյանք ===
[[Պատկեր:Elizabeth and Henry.jpg|thumb|300px|Քեթրինի քույը՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքը]], և [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ը]]]]
Հետագա տարիներին Քեթրինը մտերիմ էր իր [[Էլիզաբեթ Յորք|քույր-թագուհու]] հետ: Նա [[1501]] թվականի նոյեմբերին ներկա է եղել ավագ զարմիկի՝ [[Արթուր (Ուելսի արքայազն)|Ուելսի արքայազն Արթուրի]] շքեղ հարսանիքին, [[1502]] թվականի հունվարին՝ Շոտլանդիայի թագավորի հետ ավագ զարմուհու՝ [[Մարգարիտ Թյուդոր|Մարգարիտի]]
Միայն [[Էլիզաբեթ Յորք|թագուհի-քրոջ]] ազդեցիկ պաշտպանությամբ Քեթրինը մնաց ազատության մեջ և արքունիքում և ապրելու համար միջոցներ էր ստանում{{sfn|Westcott|2004|loc=«Katherine received some assistance from her sister the queen, and was chief mourner at Elizabeth's funeral in February 1503»}}։ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքը]] կարգադրեց, որ Քեթրինի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվի լեդի Մարգարտ Կոտոնը, և դրա համար միջոցներ հատկացրեց: Քեթրինի երեխաներին Կոտոնի պաշտպանության ներքո տեղափոխեցին սըր Ջոն Հասսիի ամառանոցը {{iw|Հավերինգ ատտե-Բաուեր|Հավերինգ ատտե-Բաուերում|en|Havering-atte-Bower}}{{sfn|Everett Green|1851|p=22}}, որն այն ժամանակ գտնվում էր թագուհու կամ այրիացած թագուհու տիրապետման մեջ գտնվող հողերի վրա{{sfn|Gray, Rowe, Erskine|1992|p=21}}։ Երեխաների, ինչպես նաև նրանց մյուս ծառաների կեցության ծախսերը, որոնց թվում՝ երկու աղախինները, ձիերն ու դայակները, նույնպես վճարում էր թագուհին{{sfn|Everett Green|1851|p=22}}։ Նա նաև վճարում էր Քեթրինի՝ [[Թաուեր|Թաուերում]] բանտարկված ամուսնու կարիքները{{sfn|Everett Green|1851|p=23}}։ 1502 թվականի հունիսին մահացավ Քեթրինի երկու որդիներից կրտսերը՝ Էդվարդը, ինչը ծանր հարված էր արքայադստեր համար։ Քեթրինի վիշտը խորն էր այն փաստով, որ երեխայի հիվանդությունը շուտահաս էր, և ինքը՝ մայրը, ով [[Էլիզաբեթ Յորք|թագուհու]] հետ Նոթլիում էր, չհասցրեց մահացողի անկողնու մոտ գտնվել: Քանի որ Քեթրինի որդու հուղարկավորության համար միջոցներ չեն եղել, բոլոր ծախսերը կրկին վճարել է նրա քույրը: Էլիզաբեթը միջոցներ է հատկացրել արքայադստեր սգո զգեստապահարանի համար․ Քեթրինի զգեստապահարանի վերաբերյալ կարգադրությունները դարձել են քրոջ մասին թագուհու հոգածության վերջին դրսևորումներից մեկը{{sfn|Everett Green|1851|pp=23—24}}։
Տող 51.
1503 թվականի փետրվարին [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքը]] մահացավ։ Քեթրինի համար քրոջ մահը մեծ կորուստ էր, քանի որ թագուհին նրա համար ոչ միայն բարեկամ և մտերիմ ընկեր էր, այլև՝ հովանավոր: Սգո երկրորդ օրվանից սկսած Քեթրինը քրոջ հուղարկավորության արարողության ընթացքում գլխավորել է լալկան կանանց, առաջին օրը այդ պաշտոնը զբաղեցրել է հանգուցյալ թագուհու գլխավոր ֆրեյլինը ՝ լեդի {{iw|Էլիզաբեթ Ստաֆֆորդ, Սասեքսի կոմսուհի|Էլիզաբեթ Ստաֆֆորդը|en|Elizabeth Stafford, Countess of Sussex}}, քանի որ Քեթրինի զգեստապահարանը պատրաստ չէր։ Քեթրինը միակն է, ով ներկա է եղել հանգուցյալ թագուհու համար մատուցված բոլոր երեք պատարագներին{{sfn|Everett Green|1851|p=24}}։
Մնալով առանց ընկերների և քրոջ աջակցության, Քեթրինը օգնության համար դիմել է սկեսրայրին: Դևոնի դուքսը, մի շատ բարին կամեցող մարդ, թոռների համար առանձնացրել է ամենամյա վարձատրություն՝ 100 մարկի չափով Հենրիին և 200 մարկի չափով՝ Մարգարետին, սակայն Քեթրինին, հավանաբար, ոչ մի գումար չի հատկացվել, քանի որ չկա ոչ մի փաստաթուղթ, որը հաստատում է հակառակը{{sfn|Everett Green|1851|p=25}}։ Հավանաբար, մորաքրոջը ինչ-որ օգնություն
=== Վերադարձ դեպի արքունիք ===
Տող 58.
Քեթրինի սկեսրայրը մահացավ [[1509]] թվականին{{sfn|Westcott|2004|loc=«Following the accession of Henry VIII in 1509 William Courtenay was released. His father died shortly after the old king, and proceedings began to restore him to his lands and titles»}}, և ֆորմալ առումով նրա [[Ուիլյամ Կուրտենե, Դրոնի 1-ին կոմս|ամուսինը]] դարձավ կոմսի տիտղոսի և ունեցվածքի ժառանգորդը, սակայն ժառանգությունն ստանալու համար Ուիլյամին պահանջվում էր [[Հենրի VIII|թագավորի]] հավանությունը և դրանցից զրկվելու ակտի չեղարկումը։ Մինչ բոլոր ձևականությունները կպահպանվեին, Քեթրինին՝ «թագավորի ամենապատվելի մորաքրոջը», 200 մարկի չափով անուիտետային վճարումներ նշանակվեցին{{sfn|Everett Green|1851|p=26}}։ Չնայած մորաքրոջ և նրա ամուսնու նկատմամբ բարյացակամ վերաբերմունքին, [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] առաջ քաշեց մի շարք պայմաններ, որոնց դեպքում [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեին]] կարող էին փոխանցել նրա հոր տիտղոսն ու ունեցվածքը: Այդ պայմաններից մեկը Քեթրինի կողմից [[Մարչի կոմս|Մարչի կոմսի]] հողի նկատմամբ պահանջներից հրաժարումն էր{{sfn|Westcott|2004|loc=«One condition of his restoration was that Katherine should renounce her claim to the lands of the earldom of March, inherited from the Mortimers through her father»}}, որի նկատմամբ նա իրավունքներ ուներ և՛ որպես [[Աննա Մորտիմեր|Աննա Մորտիմերի]] հետնորդ, և՛ անձնապես (չլինելով գահի սեփականություն՝ ժառանգել էր իր [[Էդուարդ IV|հորից]]){{sfn|Everett Green|1851|pp=26—27}}։ Քեթրինը, չունենալով ոչ միջոցներ, ոչ ցանկություն Մարչի սեփականության համար պայքարելու համար, ընդունեց քրոջորդու առաջարկը, և [[1511]] թվականի [[Ապրիլի 12|ապրիլի 12-ին]] կողմերը պայմանագիր ստորագրեցին{{sfn|Everett Green|1851|p=27}}։
[[1511]] թվականի մայիսի 9-ին{{sfn|Mosley|2003|p=1123}} կամ 10-ին [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամին]] վերադարձվեց Դևոնի կոմսի տիտղոսը{{sfn|Westcott|2004|loc=«But before negotiations could be completed Courtenay, who had been created earl of Devon on 10 May 1511, died of pleurisy shortly afterwards, on 9 June»}}, ինչպես նաև չեղյալ հայտարարվեց ունեցվածքը երեխաներին ժառանգելու արգելքի մասին ակտը։ Թագավորը երաշխավորեց
=== Այրիություն ===
Տող 66.
1512 թվականի փետրվարին Քեթրինը որդու անունից խնդրագիր ուղարկեց խորհրդարան՝ քննարկելու երիտասարդ Հենրիի տիտղոսն ու նրա հանգուցյալ հոր ունեցվածքը ժառանգելու հարցը։ Խնդրագիրը երեք անգամ ընթերցվեց Լորդերի պալատում, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց թագավորի հետ այն քննարկելու անհրաժեշտության պատճառով: Ուշացման պատճառ դարձավ այն փաստը, որ Հենրի Կուրտենեի ժառանգական որոշ սեփականություն թագավորի կողմից փոխանցվել էր [[Կուրտենե տոհմ|Կուրտենե տոհմին]] նախքան Ուիլյամի իրավունքների վերականգնումը: Եվս մեկ պատճառ հանդիսանում էր Թոմաս Կուրտենեի տիրույթների նկատմամբ նրա համաժառանգ-քույրերի ամուսինների՝ {{iw|Հյու Կոնվեյ (լորդ-գանձապետ)|Հյու Կոնվեյի|en|Hugh Conway (Lord Treasurer)}}, ով Էլիզաբեթի ամուսինն էր, և Բեքինգհեմից Թոմաս Նայվետի, ով Ջոանի ամուսինն էր, հավակնությունները։ 1512 թվականի հոկտեմբերին Լոնդոնի եպիսկոպոսի միջնորդությամբ Քեթրինին հաջողվեց պայմանավորվել երկու հավակնորդների հետ. Կոնվեյին ցմահ օգտագործման հանձնվեցին որոշ հողեր, ինչպես նաև 177 ֆունտի չափով ցմահ ռենտա խոստացվեց, Նայվետի պահանջը 200 ֆունտի չափով ցմահ ռենտայի դիմաց հետ կանչվեց {{sfn|Everett Green|1851|pp=31—32}}։
[[Պատկեր:Arms of the Catherine of York, countess of Devon.svg|մինի|Քեթրինի զինանշանը բաղկացած էր [[Յորքեր|Յորքերի]] օրոք թագավորական Անգլիայի և [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|իր ամուսնու]] գերբերից{{sfn|Everett Green|1851|p=32}}։<br><small>Վահանը բաժանված է երկու մասի։ Աջից Ուիլյամ Կուրտենեի՝ Դևոնի կոմսի գերբն է․ ունի չորս բաժին՝ ոսկեգույն դաշտով 1-ին և 4-րդ մասերում մուգ կարմիր գնդեր են
1512 թվականի նոյեմբերին խորհրդարանը հավանություն տվեց հանգուցյալ [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեի]] տիտղոսն ու հողերը նրա 10-ամյա որդուն՝ Հենրիին հանձնելուն{{sfn|Everett Green|1851|p=32}}, և ժամանակի ընթացքում Քեթրինի որդին մտավ թագավորին մերձակա մարդկանց շրջանակի մեջ{{sfn|Westcott|2004|loc=«On 4 November following her ten-year-old son Henry received the title of earl of Devon, and in due course became established in the king's circle at court»}}։ Նա՝ ինքը, վայելում էր թագավորի բարյացկամությունը և իր նամակներն ու փաստաթղթերը ստորագրում էր որպես «արքայադուստր Քեթրին, Դևոնի կոմսուհի, թագավորների դուստր, քույր և մորաքույր»{{sfn|Westcott|2004|loc=«… in her documents had styled herself ‘the excellent Princess Katherine, Countess of Devon, daughter, sister and aunt of kings’»}}։ Բացի դա, նա որպես իր անձնական զինանշան վերցրեց Անգլիայի թագավորական և Կուրտենեի գերբերի միավորմամբ զինանշանը՝ Օլսթերի և Մարչի գերբերի հավելումով{{sfn|Everett Green|1851|p=32}}։
Որդու գործերը կարգավորելով՝ Քեթրինը չէր մոռացել իր միակ դստեր մասին․ 1512 թվականին նա սկսեց փեսացու փնտրել [[Մարգարետ Կուրտենե|Մարգարետի]] համար: Քեթրինը նամակներ ուղարկեց թագավորական ծառայողներին՝ խնդրելով պարզել իր աղջկա ամուսնու առավել շահավետ թեկնածուներին։ Հետագա իրադարձությունները պատմաբանների կողմից նկարագրված են հակասական. Մերի Էնն Էվերեթ-Գրինը վերապատմում է տեղի լեգենդն այն մասին, որ
=== Վերջին տարիներ և մահ ===
Ամուսնու մահից հետո Քեթրինը հազվադեպ էր լինում պալատում՝ նախընտրելով ապրել Դևոնում գտնվող Տիվերտոն ամրոցում կամ Կոլկոմբում, թեև հաճախ հյուրեր էր ընդունում Կոլկոմբում{{ref+|Հայտնի է Քեթրինի կողմից իր զարմիկ [[Թոմաս Գրեյ, Դորսեթի 2-րդ մարկիզ|Դորսեթի մարկիզի]] այցի պատվին կազմակերպված ճոխ ընդունելության, ինչպես նաև արքայադուստր լորդ Մոնթեգյուի այցի մասին{{sfn|Everett Green|1851|p=35}}։|group="մ"}}։ Պալատում արքայադստեր քիչ այցելություններից մեկի առիթը Հենրի VIII-ի դստեր՝ Մարիի մկրտությունն էր․ Քեթրինը կնքամայրն էր{{sfn|Westcott|2004|loc=«Countess Katherine made occasional appearances at court, notably as a godmother to Princess Mary in 1516, but normally she resided at Tiverton Castle in Devon»}}։
1520-ական թվականների սկզբից պահպանված մանրամասն հաշվետվությունները ցույց են տալիս, որ Քեթրինը իր ծագմանը վայել կենսակերպ է վարել{{sfn|Everett Green|1851|p=34}}․ նա պարբերաբար շքեղության իրեր է գնել՝ համեմունքներ, ֆրանսիական և ռեյնյան գինիներ ու թանկարժեք գործվածքներ (ինչպես, օրինակ, թավիշ և ատլաս){{sfn|Westcott|2004|loc=«Accounts from the early 1520s show that Katherine lived in a style befitting her rank, with regular purchases of luxury goods—spices, French and Rhenish wines, and fine cloths like velvet and satin»}}։ Արքայադստեր մատուռն ունեցել է բազմաթիվ գեղեցիկ հանդերձանքներ, սուրբ անոթներ, կրոնական գրքեր և սրբերի պատկերներ{{sfn|Westcott|2004|loc=«Her chapel was similarly well equipped, with a handsome array of vestments, sacred vessels, service books, and images of saints»}}։ Քեթրինը լավ հարաբերությունների մեջ է եղել Դևոնի բարձրաստիճան կաթոլիկ և անգլիական հոգևորականների հետ, ստացել է նվերներ {{iw|Էքսետերի եպիսկոպոս|Էքսետերի եպիսկոպոսից|en|Bishop of Exeter}} և Ֆորդի աբբաներից, Բակլանդից և {{iw|Նյուենհեմի աբբայություն|Նյուենհեմից|en|Newenham Abbey}}{{sfn|Westcott|2004|loc=«She was clearly on good terms with the prelates of Devon, receiving gifts from the bishop of Exeter and from the abbots of Ford, Buckland, and Newenham»}}։ 1520-ական թվականներին արքայադուստրը զբաղվում էր որսով, լսում էր գուսաններին, երեք ծաղրածու էր պահում{{sfn|Westcott|2004|loc=«But religious devotion did not preclude sports and relaxation. Katherine is recorded as hunting in the early 1520s, she made several payments to minstrels, and she employed three fools, named Dick, Mug, and Kit; the new year festivities for 1524 included visits from troupes of players and from the Exeter waits»}}։ Նա հաճախ էր շրջում իր տիրույթներով, և 45 տարեկանում դեռ պահպանում էր ակտիվությունը․ շատ էր շրջում ձիով, որս էր անում, զբաղվում էր գործերով ։ Ի դեպ, այն փաստը, որ Քեթրինի գույքի գույքագրման ցուցակում, որը կազմվել է նրա մահից հետո, ներառվել է ձիերի կառք, կարող է խոսել նրա՝ վերջին տարիներին ակտիվության նվազման մասին{{sfn|Westcott|2004|loc=«The fact that an inventory of Countess Katherine's goods made after her death included a horse litter may indicate declining mobility in her later years»}}։
Քեթրինը լավ հարաբերություններ է պահպանել թագավորական զույգի հետ. հայտնի է, որ 1524 թվականին արքայադուստրը նրանց որպես նվեր 20 ֆունտ է ուղարկել։ Քեթրինը պարբերաբար որդուն էլ է գումար շնորհել, մասնավորապես՝ թոռան ծննդին նա 200 ֆունտ է ուղարկել Հենրիին և ևս 40-ը նվիրել նրան, ով հաղորդել էր Էդվարդ ծննդյան մասին{{sfn|Everett Green|1851|pp=37—38}}։ Պատմական փաստաթղթերը արքայադստերը նկարագրում են որպես շատ բարի մարդ. նա երբեք չի վիճել հարևանների հետ, խստորեն չի պատժել աղքատներին, եթե նրանք որոշել են ելակ կամ ճագար ուտել իրտիրույթների հողերից։ Բացի այդ, նա պարբերաբար շռայլ ողորմություն է բաժանել: 1524 թվականի գարնանը Քեթրինը հիվանդացավ: Նրա մահճի մոտ կանչվել են երկու բժիշկներ. նա կարգադրություններ է արձակել իր տիրույթներում, հավանաբար, իր մահվան դեպքում, ինչը կարող է խոսել հիվանդության լրջության մասին: Մոտակա եկեղեցիներում աղոթել են Քեթրինի առողջության համար{{sfn|Everett Green|1851|p=36}}։ 1527 թվականի մայիսի 2-ին Քեթրինը կտակ է կազմել, որում մեծապես հոգացել է հենց իր հոգու մասին․
Արքայադստեր գերեզմանի վրա Նրա Որդու կարգադրությամբ հորիզոնական էֆֆիգիա է տեղադրվել։ [[Ռեֆորմացիան Անգլիայում|Ռեֆորմացիայի]] ժամանակ մատուռը, որտեղ թաղվել էր Քեթրինը, քանդել են բողոքականները։ Հետագայում հայտնաբերվել է գերեզման, որում եղել են մի քանի մարդու մնացորդներ, ուստի հնարավոր չի եղել պարզել, թե դրանցից որոնք են պատկանում Յորքերի տան արքայադստերը{{sfn|Everett Green|1851|pp=41—42}}։
Տող 83.
Քեթրին Յորքը և [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեն]] երեք երեխա են ունեցել{{sfn|Panton|2011|p=92}}՝
* '''[[Հենրի Կուրտենե, Էքսետերի մարկիզ|Հենրի]]''' (մոտ 1496—1538/1539 թթ), Դևոնի 2-րդ կոմս, Էքսետերի մարկիզ։ Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը եղել է
* '''Էդվարդ''' (մոտ 1497—1502 թթ)
* '''[[Մարգարետ Կուրտենե|Մարգարետ]]''' (մոտ 1499 թվական- մինչև 1526 թվական), ամուսնացել է [[Հենրի Սոմերսեթ, Վուսթերի 2-րդ կոմս|Հենրի Սոմերսեթի]]՝ Վուսթերի 1-ին կոմս [[Չարլզ Սոմերսեթ, Վուսթերի 1-ին կոմս|Չարլզ Սոմերսեթի]] և Հերբերտի բարոնուհի Էլիզաբեթ Հերբերտի որդու և ժառանգորդի հետ։ Մարգարետի կենդանության օրոք Հենրին կրել է միայն մորից իրեն անցած Հերբերտի բարոնի տիտղոսը, քանի որ հոր տիտղոսը նա ավելի ուշ է ժառանգել։ Համարվում է, որ ամուսինները համատեղ երեխաներ չեն ունեցել{{sfn|Cokayne|1898|p=200}}, սակայն Հենրին դուստր է ունեցել՝ Լյուսին, ում մայրը, ըստ տարբեր աղբյուրների, համարվել է և՛ Մարգարետը, և՛ Սոմերսեթի 2-րդ կինը։
|