«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
=== Ամուսնության հարցեր ===
[[պատկեր:Nicephorus III and Maria of Alania BnF Coislin79 fol2bis.jpg|thumb|[[Մարիամ Ալանացի]]ն և [[Նիկիփորոս III]] կայսրը՝ Քրիստոսի օրհնությունն ստանալիս, XI դարի ձեռագիր, [[Ֆրանսիայի ազգային գրադարան]]։]]
Միջերկրածովյան ողջ տարածաշրջանի համար բնորոշ է եղել կնոջ հնազանդ կարգավիճակը։ Ժոզե Գրոդիդյե դե Մատոնը ընդգծում է այդ տենդենցի ուժեղացումը Բյուզանդիայում՝ համեմատած [[Պրինցիպատ]]ի ժամանակաշրջանի հետ, ինչը նա կապում է հասարակության բարքերի [[օրիենտալիզմ|արևելացման]] հետ։ Այն արտահայտվել է իրավական անհավասարության տարբեր ձևերում՝ սկսած հավելյալ փոքր պարտականությունների սահմանումից, ընդհուպ մինչև բացահայտ անարդարություն։ Այսպես, օրինակ, միայն այրին, մեկ տարվա ընթացքում, պետք է խիստ սուգ պահեր։ Նմանատիպ պահանջ դրվում էր նաև կորած զինվորի կնոջ վրա, որը դրանից հետո կարող էր երկրորդկրկին անգամ ամուսնանալ միայն այն դեպքում, երբ սպան [[Ավետարան]]ի վրա կերդվեր, որը տեսել է կորածի դին։ Ընդորում, պատահել է հակառակը և այդ ժամանակ «այրու» ճակատագիրը գտնվել է «հարություն առած ամուսնու» ձեռքում։
 
Այդպիսի անհավասար դրություն ձևավորվել է արդեն Հուստինիանոս I-ի կառավարման ժամանակաշրջանում։ Մեկ այլ օրինակ է [[Լևոն VI Իմաստասեր]]ի օրոք ընդունված այն կանոնը, որը հնարավորություն էր տալիս բաժանվել կողակցից այն դեպքում, եթե վերջինս խելագարվել է։ Կինը պետք է սպասեր հինգ տարի, որի ընթացքում այդ ախտորոշումը պետք է ապացուցվի, այն դեպքում, երբ տղամարդը պետք է սպասի միայն երեք տարի։ Ամուսնական անհավատարմության դեպքում, չնայած պատիժը միևնույնն էր երկու ամուսինների համար էլ (Հուստինիանոս I-ի ժամանակ ընդհուպ մինչև մահապատիժ և քոթի կտրում, իսկ արդեն ավելի ուշ՝ աչքի հանում), ամուսինը կարող էր հրաժարվել տուն թողնել անհավատարիմ կնոջը՝ թողնելով միայն հնարավորություն, որ կինը գնա մենաստան։ Ամուսնու դավաճանության պարագայում կինը պետք է ընդուներ իր անքիթ կամ միաչքանի ամուսնուն{{sfn|Grosdidier de Matons|1967|p=15}}։ Ամուսնական անհավատարմության մեջ բռնված կինը չէր կարող կրկին ամուսնանալ և զրկվում էր վկայություն տալու իրավունքից{{sfn|Beaucamp|1977|p=157}}։ Մյուս կողմից, կայանք ունեին որոշակի առավելություններ։ Քանի որ համարվում էր, որ նրանք չեն կարող հետևել իրենց լեզվին, կանանց զրպարտության համար խիստ պատժի չէին ենթարկում, այն դեպքում, երբ եթե ամուսինը զրպարտի կնոջը անհավատարմության մեջ, վերջինս ապահարզանի իրավունք էր ստանում, իսկ ողջ անպատվաբերությունը բաժին էր հասնում ամուսնուն։ Եվ եթե նույնիսկ պարզվում էր, որ մեղադրանքը արդարացի է, ապա անկախ ամեն ինչից ամուսինը կորցնում էր օժիտի նկատմամբ սեփականության իրավունքից։ Այդուհանդերձ, ամուսինը պահպանում էր այդ իրավունքը, եթե բաժանումը եղել է այլ պատճառով, օրինակ, կինը եղել է թատրոնի մշտական այցելու{{sfn|Grosdidier de Matons|1967|p=16}}։
 
== Ծանոթագրություններ ==