«Սրապիոն Հեքիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Սովորել է ծննդավայրի [[Մխիթարյանների տարրական դպրոց]]ում, [[Վենետիկ]]ի [[Մուրատ-Ռափայելյան վարժարան]]ում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ։ Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները։ 1856-ին թվականին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն։ Գլխավոր դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են [[Պ. Ադամյան]]ը, [[Գ. Չմշկյան]]ը, [[Հ. Աբելյան]]ը)։ Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում։
 
== Մատենագիտություն ==