«Բանավոր խոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Բանավոր խոսք''', առաջանում է հնչյուններ արտաբերելով՝ ի տարբերություն գրավոր խոսքի։ Շատ լեզուներ առկա են միայն գրավոր տարբերակով և խոսակցական ձև չունեն։ Խոսակցական լեզուն կամ հնչող խոսքը առաջանում է ձայնային ուղով, ի հակադրություն ժեստերի լեզվի, որն արտահայտվում է ձեռքեր և դեմքի միմիկաների միջոցով։ «Բանավոր խոսք» տերմինը երբեմն օգտագործվում է բնորոշելու միայն ձայնային լեզուն, հատկապես լեզվաբանների կողմից, ովքեր այս տերմինի տակ ընդգրկում են վերևում նշված բոլոր երեք հոմանիշները՝ բացառությամբ ժեստերի լեզվի։ Որոշ լեզվաբաններ ժեստերի լեզվին վերաբերում են որպես «բանավոր խոսք»-ի, հատկապես ժեստերի գրավոր արձանագրությունների հետ հակադրելիս։<ref>Nora Groce (1985) ''Everyone Here Spoke Sign Language: Hereditary Deafness on Martha's Vineyard''</ref><ref>Harry Bumblebee (1986) ''Introduction to American sign language''</ref><ref>Brooks & Kempe (2012) ''Language Development''</ref>։
 
Բանավոր խոսքում իմաստը հիմնականում որոշվում է համատեքստի մեջ այն դիտարկելու ժամանակ։ Սա հակադրվում է գրավոր լեզուներին, որտեղ իմաստը ուղակիորեն արտայատվում է տեքստում։ Բանավոր լեզվում՝լեզվում դատողության ճշմարտացիության արժեքը որոշվում է ըստ բանականության փորձի ռեֆերենտի, բայց գրավոր խոսքում շեշտը դրվում է տրամաբանական և կապակցված փաստարկի վրա։ Նույն կերպ, բանավոր լեզուն փորձում է հաղորդել սուբյեկտիվ տեղեկություն, այդ թվում խոսողի և լսարանի միջև հարաբերությունը, մինչդեռ գրավոր լեզուն փորձում է փոխանցել օբյեկտիվ տեղեկություն<ref>{{cite book|last=Tannen|first=Deborah|title=Spoken and written language: exploring orality and literacy|year=1982|publisher=ABLEX Pub. Corp.|location=Norwood, N.J.}}</ref>։
 
Գրավոր և բանավոր խոսքի փոխհարաբերությունը բարդ է։ Լեզվաբանության մեջ համաձայն ներկայիս տեսակետի՝ բանավոր խոսքը մարդուն իծնե տրված ունակություն է, մինչդեռ գրավոր խոսքը՝ մշակութային հայտնագործություն<ref>Pinker, S., & Bloom, P. (1990). Natural language and natural selection. ''Behavioral and Brain Sciences'', 13, 707–784.</ref>։ Մինչդեռ որոշ լեզվաբաններ, այդ թվում և [[Պրահայի լեզվաբանական խմբակ|Պրահայի լեզվաբանական դպրոցի]] ներկայացուցիչներ պնդում են, որ գրավոր խոսքը և բանավոր խոսքը ունեն հստակ հատկանիշներ, որոնք իրենց հերթին վիճելի են դարձնում այն տեսակետը, ըստ որի՝ գրավոր խոսքը իր գոյությամբ կախված է բանավոր խոսքից<ref>Aaron, P. G., & Joshi, R. M. (2006). Written language is as natural as spoken language: A biolinguistic perspective. ''Reading Psychology'', 27(4), 263–311.</ref>։