«Մասնակից:Lianushghazaryan/Ավազարկղ5»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
 
Աղբանոցային հաշվարկ տերմինը խոսակցական արտահայտություն է հին կամ ստորադաս ապարատային համակարգիչների օգտագործման համար` պարզ կամ երկրորդական հաշվողական առաջադրանքներ կատարելու համար, պայմանով, որ առկա ծրագրային ապահովման մակարդակը հուսալի և մատչելի է: Այն օգտագործում է ծրագրային ապահովման վերացարկումը հաշվարկային ռեսուրսների միջոցով՝ թույլ տալով համակարգիչների փոխարինում շատ ցածր գնով: Փոխարինման հեշտությունը սույնով անկյունային կետ է, քանի որ ապարատային անսարքությունները հնարավոր են ցանկացած պահին՝ հիմքում առկա համակարգչային ենթակառուցվածքի վիճակի պատճառով:
 
== Տվյալների պաշտպանություն ==
 
[[Պատկեր:Agbogbloshie.JPG|մինի|Համակարգչային թափոններ Ագբլոգբոշիում<ref name="r4">[https://www.pbs.org/frontlineworld/stories/ghana804/video/video_index.html "Africa’s Agbogbloshie Market Is a Computer Graveyard"] NewsBreakingOnline.com. Web. 20 February 2011.</ref>]]
 
Էլեկտրոնային թափոնները ներկայացնում են անվտանգության հնարավոր սպառնալիք անհատների և արտահանող երկրների համար: Կոշտ սկավառակները, որից տվյալները պատշաճ կերպով չեն ջնջվել նախքան համակարգիչը վերացնելը կարող է վերաբացվի՝ բացահայտելով զգայուն տեղեկատվություն: Վարկային քարտի համարները, անձնական ֆինանսական տվյալները, հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը և առցանց գործարքների գրառումները կարող են հասանելի դառնալ առավել համառ անհատներին: Օրինակ, [[Գանա]]յում կազմակերպված հանցագործները հայտնի Ագբլոգբոշիի համակարգչային աղբանոցում սովորաբար սկավառակների վրա որոնում են տեղեկատվություն տարբեր տիպի խաբեություններ իրագործելու համար<ref name="r4">[https://www.pbs.org/frontlineworld/stories/ghana804/video/video_index.html "Africa’s Agbogbloshie Market Is a Computer Graveyard"] NewsBreakingOnline.com. Web. 20 February 2011.</ref><ref name="r13">Doctorow, Cory. [http://boingboing.net/2009/06/25/illegal-e-waste-dump.html "Illegal E-waste Dumped in Ghana Includes Unencrypted Hard Drives Full of US Security Secrets."] Boing Boing. 25 June 2009. Web. 15 March 2011.</ref>:
 
Երկրները մշակել են ստանդարտներ`ուղղված բիզնեսներին և տվյալների անվտանգությունը, որոնք պարունակվում են «գաղտնի» համակարգչային լրատվամիջոցներում: Տեղեկատվության ոչնչացման ազգային ասոցիացիան (NAID) տեղեկատվության ոչնչացման ծառայություններ տրամադրող ընկերությունների միջազգային առևտրային ընկերություն է:
 
Սովորաբար համակարգչային վերամշակման գործընթացը նպատակ ունի ապահով կերպով ոչնչացնել կոշտ սկավառակները, քանի դեռ դրանք վերամշակում են այլ ենթամթերքի:
 
Համակարգչային արդյունավետ վերամշակման բնորոշ գործընթացի օրինակ.
 
Ստանալ համակարգչային տեխնիկան ոչնչացման համար կողպված և անվտանգ տեղափոխվող տրանսպորտային միջոցներով:
 
Կոշտ սկավառակները մանրացնել:
 
Ամբողջ ալյումինը առանձնացնել թափոնների մետաղներից էլեկտրամագնիսով:
 
Մանրացված մնացորդները հավաքել և ապահով կերպով հասցնել ալյումինի վերամշակման գործարան:
 
Հալեցնել կոշտ սկավառակի մնացած մասերը ալյումինե ձուլակտորների մեջ: