«Գիտական կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}
 
'''«Գիտական կոմունիզմ»''', մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որնորը պարտադիր ուսումնասիրվել է նախկին [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] [[բարձրագույն ուսումնական հաստատություն]]ներում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլ կառույցներում։ «Գիտական կոմունիզմ» եզրը գործածվել է նաև լայն իմաստով՝ փորձելով արտահայտել մարքսիզմ-լենինիզմն ամբողջությամբ։ Այն միահյուսվել է մարքսիզմ-լենինիզմի մյուսփիլիսոփայական բաղկացուցիչև մասերի՝ փիլիսոփայության ևքաղաքատնտեսական քաղաքատնտեսությանմասերի հետ։ [[Ֆրիդրիխ Էնգելս]]ը նշել է. «Սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են [[Կառլ Մարքս]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ը, հետագայում զարգացրել [[Լենին Վլադիմիր Իլյիչ|Վլադիմիր Լենինը]], այլ մարքսիստական գործիչներ, [[ԽՄԿԿ]]-ն և մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս [[1843]]—[[1844]] թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը [[Անգլիա]]յում», «[[Գերմանիա|Գերմանական]] գաղափարախոսություն», «[[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] աղքատությունը» և այլ աշխատություններում։
 
Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «[[Կոմունիստական կուսակցության մանիֆեստ]]ն» է ([[1848]])։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ագրեսիվորեն քննադատում են [[Կապիտալիզմ|կապիտալիզմը]]՝ անխուսափելի համարելով վերջինիս «կործանումը»։ Հետագայում, [[1848]]—[[1849]] թվականի հեղափոխությունների և [[Փարիզի կոմունա]]յի ([[1871]]) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմի տեսությունը («Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848 թվականից մինչև 1850 թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» են), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հետ դրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, առավել կոնկրետացրին կոմունիստական ֆորմացիա հասկացությունը, ցույց տվեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ [[սոցիալիզմ]] և կոմունիզմ, սահմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։