«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 8.
Խորհրդային ղեկավարությունը վստահաբար ակնկալում էր, որ գյուղացիական անհատ տնտեսություններից անցումը կոլտնտեսություններին իսկույնևեթ կբարելավի քաղաքային բնակչության պարենային ապահովումը, [[Վերամշակող արդյունաբերություն|վերամշակող արդյունաբերության]] համար հումքի մատակարարումը, ինչպես նաև կենտրոնական իշխանության կողմից սահմանված քվոտաների միջոցով կոլտնտեսությունների գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը: Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը ծառայեցվում էր նաև արագ ինդուստրալացմանը և ուրբանիզացիային<ref name="Stephen Kotkin 1997. Pp. 70-79">Stephen Kotkin. ''Magnetic Mountain: Stalinism As a Civilization''. First Paperback Edition. Berkeley and Los Angeles, California, USA: University of California Press, 1997. {{ISBN|9780520208230}}. pp. 70–79.</ref>։
 
[[Վլադիմիր ԼենինըԼենին]]ը կոլեկտիվացման համար նախատես էլ էր գյուղի «խորհրդային վերակառուցման» և «գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայնության կառուցման մեջ» ներգրավելու պլան։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից անմիջապես հետո խորհրդային իշախնություններն անմիջապես ձեռնամուխ եղան գյուղի` աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով ([[1918]] թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալու կոլեկտիվ տնտեսություններին՝ փորձելով որոշակի առավելություններ ապահովել մանր մենատնտեսությունների համեմատ։ [[1917]] թվականի վերջերից և [[1918]] թվականի սկզբները գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով ([[1919]] թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների հիմնախնդիրները, ցուցումներ տրվեցին դրանց գործունեության, պետական մարմինների հետ փոխհարաբերությունների, դրանց արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում ([[1919]] թվականի մարտ) ընդունված ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ [[Սպառողական կոոպերատիվ|Սպառողական]] և [[գյուղատնտեսական կոոպերատիվ]]ները վերածվեծին մարմինների, որոնք սկսեցին կարգավորիչ դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։
 
Դեռ առաջին հնգամյակի սկզբներին ([[1928]]) ԽՍՀՄ գյուղատնտեսության մեջ գերիշխում Էին մանր, անհատ տնտեսությունները (մինչև 25 միլիոն տնտեսություն)։ Գյուղատնտեսության մեջ կոլեկտիվացումը ծավալելու մասին որոշումն ընդունվեց [[ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումար]]ում (1927 թվական)։ Գյուղատնտեսական արտելը առաջադրվեց որպես կոլտնտեսությունների հիմնական ձև։ Արտելներում հանրայնացվում Էին [[աշխատանք]]ը, [[հող]]ը, գործիքները, [[Գյուղատնտեսական կենդանիներ|անասուններ]]ը, [[սերմացու]]ն և արտադրության այլ հիմնական միջոցները<ref name="armtot1">{{Cite web|url=http://www.armeniatotalitaris.am/?p=5227|title=Կոլխոզ, կոլտնտեսություն|website=armeniatotalitaris.am|date=|accessdate=մարտի 8, 2021}}</ref>։ Միջոցները համարվում էին կոլտնտեսությունների անդամների ընդհանուր սեփականությունը։ Բոլոր աշխատանքները ղեկավարում էին անամների կողմից ընտրված մարդը՝ կոլխոզի նախագահը<ref name="armtot1" />։