«Չելեստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Սկզբնական շրջանում չելեստաները պատրաստվել են [[Ֆրանսիա]]յում և ունեին 5 օկտավա: Այնուհետև գործարանային պատճառներով սկսեցին պատրաստվել 4 օկտավանի չելեստաներ: Այժմ մեծ սիմֆոնիկ նվագախմբերում օկտագործվում են [[Գերմանիա|գերմանական]] գործարանների արտադրության չելեստաներ, որոնց տեմբրը ավելի մոտ է ստեղնաշարային գործիքների տեմբրին, բայց այն համարվում է հարվածային գործիք: Դրանք ունեն 5 օկտավա: Չելեստա նվագողը նստում է նվագելու ժամանակ և նվագում է ինչպես դաշնակահարը՝ 2 բանալիով (ջութակի և բասի): Չելեստան ունի հատուկ հենարան նոտաները դնելու համար:
 
Առաջին խոշոր կոմպոզիտորը որը չելեստան օգրագործել է սիմֆոնիկ նվագախմբում [[Պյոտր Չայկովսկի]]ն է: Նա այն օգտագործել է իր «Վոևոդա» սիմֆոնիկ բալլադում: Այնուհետև նա չելեստային կարևոր դեր է տվել «Ընկույզ-Կոտրիչ» (Щелкунчик) բալետում: Մեկ տարի հետո նա ևս մեկ անգամ չելեստան օգտագործել է «Փոթորիկ» (ըստ Շեքսպիրի) տեսարանային երաժշտության մեջ: Այնուհետև չելեստան օգտագործել է ավստրիացի [[Գուստավ Մալեր]]ն իր վեցերորդ և ութերորդ սիմֆոնիաներում: [[Գուստավ Հոլսթ]]ը չելեստան օգտագործել է իր «Մոլորակներ» սիմֆոնիկ պատկերների «Նեպտուն» համարում («Նեպտուն` առեղծվածային մոլորակ»): Շելեստային շատ կարևոր դեր է տվել հունգարացի [[Բելա Բարտոկ]]ն իր «Երաժշտություն լարայինների, հարվածայինների և չելեստայի համար» ստեղծագործությունում: Այն նաև օգտագործվել է [[Ջորջ ԳերշվինիԳերշվին]]ի կողմից իր «Մի ամերիկացի Փարիզում» ստեղծագործության մեջ:
[[Ջիակոմո Պուչինի]]ն, [[Մորիս Ռավել]]ը, [[Ռիխարդ Շտրաուս]]ը, [[Բենջամին Բրիթեն]]ը և այլոք չելեստան օգտագործել են իրենց օպերաներում: Այսօր [[Վոլֆգանգ Մոցարտ]]ի «Կախարդական Սրինգը» օպերայի ստեղնաշարային զանգակի պարտիան կատարում է չելեստան:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չելեստա» էջից