«Ռուզաննա Լիսիցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 32.
Ծնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի [[Զարուհի Դոլուխանյան]]ի քրոջ) և [[Պավել Լիսիցյան]]ների ընտանիքում: Ավարտել է [[Մոսկվայի պետական կոնսերվատորիա]]յին կից Կենտրոնական երաժշտական դպրոցի [[տավիղ]]ի բաժինը: [[1965]] թ. ավարտել է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, [[1969]] թվականին` [[Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա|Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը]] (Ն. Վերբովայի դասարանը)։
 
[[1965]]-[[1973]] թվականներին երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ [[Կարինե Լիսիցյան]]ի հետ կատարել է [[կամերային երաժշտություն|կամերային ժանր]]ի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել [[Խորհրդային Միություն]]ում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով<ref>[{{Cite web |url=http://opera-life.ru/lib.php?id=428 |title=Վոկալի մանկավարժներ. Ռուզաննա Լիսիցյան] |accessdate=2014-04-05 |archive-date=2016-03-04 |archive-url=https://web.archive.org/web/20160304062911/http://opera-life.ru/lib.php?id=428 |dead-url=yes }}</ref>:
 
[[1996]]-[[2002]] թթ. Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում։ 2002 թվականից նա [[Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա|Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի]] մենակատարային ակադեմիական երգեցողության ամբիոնի [[դոցենտ]] է<ref>[http://www.obraztsova.org/HTML/RUS/Jury/CHILDREN/Lisician.html Ռուզաննա Լիսիցյանը Ելենա Օբրազցովայի մշակութային կենտրոնի կայքում]</ref>, հետագայում՝ [[պրոֆեսոր]]<ref>[http://www.voiceacademy.ru/download/about/almetjevsk.pdf Отчёт о проведении курсов повышения квалификации в г. Альметьевске 9-10 апреля 2010]</ref>: Նրա առավել հայտնի աշակերտներից են [[Մեծ թատրոն]]ի մեներգչուհի Աննա Ագլատովան և Գելիկոն-Օպերայի մեներգչուհի Ելենա Միխայլենկոն<ref>[http://www.biletexpress.ru/actors/1965/abt.html Ելենա Միխալենկո]</ref>: