«Աղավնո (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կատ
No edit summary
Տող 1.
'''Աղավնո''' գետ է [[ԼՂՀ]]-ի [[Քաշաթաղի շրջան]]ի հյուսիս-արևմուտքում` [[Հագարի]]ի աջակողմյան խոշոր վտակներից մեկը: Երկու օժանդակներով սկիզբ է առնում [[Սյունիքի բարձրավանդակ]]ի [[Մեծ Իշխանասար]] և [[Ծղուկ]] լեռնազանգվածների լանջերից, հոսում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև վերջնականապես թեքվում դեպի հարավ-արևելք, ամբողջ հետագա ընթացքում անցնում V-աձև, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մոտ 780մ բարձրության վրա թափվում Հագարիի մեջ` Բերձոր քաղաքից 7կմ հարավ: Ունի մի քանի խոշոր աջակողմյան վտակներ, ձախակողմյան վտակները կարճ են ու ժամանակավոր հոսք ունեցող: Ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 440կմ² է, որի մոտ 15%-ը ՀՀ տարածքում: Երկու օժանդակներով էլ երկարությունը մոտ 43 կմ է: Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3,5մ³/վրկ է: Աղավնոյի ավազանում կան տաք ջրերի ելքեր:
 
[[Կատեգորիա:Լեռնային Ղարաբաղի գետեր]]