«Ռաֆայել Իշխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական|պատկեր=Ռաֆայել Իշխանյան.jpg}}
'''Ռաֆայել Ավետիսի Իշխանյան''' ({{ԱԾ}}), [[Լեզվաբանություն|լեզվաբան]], [[Գրականագիտություն|գրականագետ]], մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1973]]), պրոֆեսոր ([[1978]]), [[ՀՀ Ազգային ժողով|Հայաստանի գերագույն խորհրդ]]ի պատգամավոր 1991-1995 թվականներին, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն 1991-1995 թվականներին:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937, գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ [[1939]] թվականին ավարտել է [[Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց|Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը]] և ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ։ [[1940]] թվականին զորակոչվում է բանակ, մասնակցում [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական Մեծմեծ Պատերազմպատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ին»'', [[1941]]-[[1945]]) գործողություններին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ [[1949]] թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ [[1962]] թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «[[Ակսել Բակունց]]» թեմայով, իսկ [[1973]] թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է [[Հայաստանի Ազգային գրադարան|Հանրային գրադարանում]] (այժմ` Ազգային)` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, [[Մատենադարան|Մաշտոցի անվան մատենադարանում]] գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ [[1963]]-[[1992]] թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ [[1991]] թվականից մինչև կյանքի վերջը [[Հայաստանի Ազգային գրադարան]]ի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
 
== Հրատարակված գրքերը ==