«Բենիամին Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: lb:Benjamin Markarjan
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852)
Տող 19.
<noinclude>
'''Բենիամին Եղիշեի Մարգարյան''' (1913 − 1985), հայ խորհրդային [[աստղագիտություն|աստղագետ]], [[Հայկական ՍՍՀ]] [[Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա|ԳԱ ]] ակադեմիկոս (1971), ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961): [[ՍՍՀՄ]] ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), [[Միջազգային աստղագիտական միություն|Միջազգային աստղագիտական միության]] «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79)։
 
== Կենսագրություն ==
Տող 26.
== Գիտական գործունեություն ==
 
Գիտական աշխատանքները վերաբերում են [[աստղեր|աստղ]]ային և [[արտագալակտիկական աստղագիտություն|արտագալակտիկական]] [[աստղագիտություն|աստղագիտությանը]]: Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող [[ֆլուկտուացիաների տեսություն|ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը]]` [[Տիեզերք|տիեզերական]] կլանման հաշվի առմամբ: [[Վիկտոր Համբարձումյան|Վ.Հ. Համբարձումյանի]] հետ համատեղ հաստատել է [[Գալակտիկա]]յում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի` [[աստղասփյուռ]]ների առկայությունը, ինչը վկայում է, որ [[աստղառաջացման գործընթաց]]ը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով: Կատարել է [[ցրված աստղակույտեր]]ի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը: Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու [[սպեկտր]]ալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը: Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ի առկայության գաղափարը: Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965թ.-ից Բյուրականի աստղադիտարանում [[Շմիդտի աստղադիտակ|Շմիդտի]]` մեկ մետր տրամագիծ ունեցող [[աստղադիտակ]]ով անցկացրել է [[աստղային երկինք|աստղային երկնքի]] առաջին սպեկտրալ շրջահայությունը: Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով` [[Մարգարյանի գալակտիկաներ]]: Տարբեր [[աստղադիտարան]]ներում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք [[Մետագալակտիկա]]յի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում: Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի [[ռադիոճառագայթներ|ռադիո-]], [[ինֆրակարմիր]] և [[ռենտգենային ճառագայթներ|ռենտգենային ճառագայթում]], իսկ դրանց շուրջ 10 %-ին հատուկ են [[Սեյֆերտի գալակտիկաներ|Սեյֆերտի]] տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են: Դրանց շարքում կան նաև [[քվազար]]ներ և [[ВL Մողես]]ի տիպի օբյեկտներ:
 
== Պարգևներ ==