«Կոյպերի գոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: sh:Kajperov pojas
No edit summary
Տող 1.
{{Հեռավոր փոքր մոլարակներ}}
'''Կոյպերի գոտի''' (երբեմն կոչվում է ''Էջվորտ - Կոյպերի գոտի'') - [[արեգակնային համակարգ]]ի շրջան, որը տարածվում է [[Նեպտուն]]ի [[ուղեծիր|ուղեծրից]] (30 ա. մ. [[Արեգակ]]ից) մինչև մոտավորապես 55 ա. մ. հեռավորության վրա Արեգակից։ Թեև Կոյպերի գոտին նման է [[աստերոիդների գոտի|աստերոիդների գոտուն]], այն մոտ 20 անգամ ավելի լայն է և 20 - 200 անգամ ավելի մեծ զանգված ունի։ Ինչպես և աստերոիդների գոտին, այն բաղկացած է հիմնականում [[Արեգակնային համակարգի փոքր մարմին|փոքր մարմիններից]], այսինքն, նյութից, որը մնացել է Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Ի տարբերություն աստերոիդների գոտու մարմինների, որոնք բաղկացած են հիմնականում լեռնային [[ապար]]ներից և [[մետաղ]]ներից, [[քյուբիվանո|Կոյպերի գոտու մարմինները]] կազմված են հիմնականում ցնդող նյութերից (որոնք անվանվում են [[սառույց]]ներ), այնպիսիք, ինչպիսիք են [[մեթան]]ը, [[ամոնիակ]]ը և [[ջուր]]ը։ Մոտակա [[տիեզերք]]ի այս շրջանում տեղաբաշխված են առնվազն երեք [[գաճաճ մոլորակ]]ներ՝ [[Պլուտոն]]ը, [[Հոմեա]]ն և [[Մակեմակե]]ն։ Բացի այդ, ենթադրվում է, որ որոշ Արեգակնային համակարգի [[մոլորակ]]ների [[բնական արբանյակ|արբանյակներ]], ինչպիսիք են Նեպտունի արբանյակ [[Տրիտոն (արբանյակ)|Տրիտոնը]] և [[ԵրևակՍատուրն (մոլորակ)|Սատուրն]]ի արբանյակ [[Ֆեբե (արբանյակ ԵրևակՍատուրն)|Ֆեբեն]], նույնպես առաջացել են այս շրջանում։
 
Այդ ժամանակից ի վեր, երբ [[1992]] թվականին հայտնաբերվեց գոտին, հայտնի Կոյպերի գոտու մարմինների քանակը արդեն գերազանցել է հազարը, և ենթադրվում է, որ ավելին քան ևս 70 000 Կոյպերի գոտու մարմիններ, որոնց տրամագիծը ավելին է քան 100 կմ դեռ չեն հայտնաբերված։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ [[գիսաստղ]]երի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է քան 200 տարին) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումներ, որոնք իրականացվում են, սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է [[ցրված սկավառակ]]ը, դինամիկ ակտիվ շրջան, որը ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 մլրդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ [[Էրիս]]ը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչեւ 100 ա. մ.)։