«Սերյոժա Բեժանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Սերյոժա Գարեգինի Բեժանյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակի...»:
 
չNo edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Սերյոժա Գարեգինի Բեժանյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]]:, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ի»'', [[1941]]-[[1945]]) մասնակից:
 
== Կենսագրություն ==
Սերյոժա Բեժանյանը ծնվել է [[1923]] թվականին, [[Թումանյանի շրջան]]ի [[Օձուն]] գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կամավոր մեկնել է [[կարմիր բանակ]]: Զինվորական ծառայությունն սկսել է հայկական 409-րդ դիվիզիայում՝ որպես ռադիոկայանի պետ: [[1942]] թվականի [[դեկտեմբեր]]ին նրանց զորամասը կռվել է [[Հյուսիսային Կովկաս]]ում, [[Մոզդոկ]] քաղաքի մատույցներում: [[1943]] թվականի [[օգոստոս]]ին Բեժանյանը փոխադրվել է 157-րդ հրաձգային բրիգադ, ուր նույնպես նշանակվել է ռադիոկայանի պետ: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը: [[1944]] թվականի աշնանը Չորրորդ ուկրաինական [[ռազմաճակատ]]ում կռվել է [[Վորոշիլովգրադ]] քաղաքի ազատագրման մարտերին: Մարտերից մեկում Սերյոժան վիրավորվել է և [[Սալսկ]]ի հոսպիտալում երկու ամիս բուժվելուց հետո կրկին մեկնել է ռազմաճակատ, 346-րդ [[դիվիզիա]]: [[Ղրիմ]]ի ազատագրման համար Բեժանյանն իր ջոկատով անցել է [[Սիվաշ]]ը: Ղրիմն ազատագրելուց հետո Սերյոժան գործուղվել է սպայական դպրոց, ավարտելուց հետո [[լեյտենանտ]]ի կոչումով [[1944]] թվականի [[սեպտեմբեր]]ին վերադարձել է 346-րդ դիվիզիա: 1944 թվականի ամռանը դիվիզիան [[Մերձբալթիկա]]յում ջախջախել է գերմանական զորախմբերին: Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի [[շքանշան]]ով: [[Սեպտեմբերի 11]]-ին Սերյոժան ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո, [[1945]] թվականի [[մարտ]]ին, զորացրվել է բանակից<ref name="haygirk">[http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=35425 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք: Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի: Երևան, «Լույս», 1987:]</ref>:
 
Զորացրվելուց հետո Բեժանյանը երկար տարիներ աշխատել է [[Ալավերդի|Ալավերդու]] Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում, եղել է զինղեկ, դասավանդել է նաև [[աշխարհագրություն]]: Ռազմահայրենասիրական աշխատանքներն օրինակելիորեն կազմակերպելու համար Բեժանյանը պարգևատրվել է [[ԴՕՍԱԱՖ]]-ի Կենտկոմի, [[ԽՍՀՄ]] պատերազմի վետերանների կոմիտեի, «Ուչիտելսկայա գազետայի», [[ՀԽՍՀ]] լուսավորության նախարարության պատվոգրերով և դիպլոմներով<ref name="haygirk" />: