«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 65.
|ստորագրություն =
}}
'''Աբաս Ա Բագրատունի''' ({{ԱԾ}}?- 953), Հայոց թագավոր ([[928]]([[930]]<refhttp://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf 929 name="Աճառյան"- />)–[[953]]([[954]]<ref name="Աճառյան" />), հաջորդել Է եղբորը՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ին, [[Սմբատ Ա]]-ի որդին, [[Բագրատունիներ]]ի արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր [[Կարս]] քաղաքը։
 
== Աբաս Ա-ի գահակալությունը ==
[[Սմբատ Ա]]-ի մահից հետո, իր եղբոր՝ [[Աշոտ Երկաթ]]ի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ [[Կարս]]ը հռչակել թագավորանիստ, կառուցել [[Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)|սուրբ Առաքելոց եկեղեցին]], որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել [[Ատրպատական]]ի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև [[Դվին]]ի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն [[Բագրատունյաց թագավորություն]]ում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ [[948]] թվականին կաթողիկոսական աթոռը [[Աղթամար]]ից փոխադրել է [[Արգինա]], երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիայի]] Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները [[Բագրատունյաց Հայաստան]]ի և [[Քարթլի]]ի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել [[Ալանաց դուռ]]ը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է [[953]]([[954]]<ref name="Աճառյան" />) թվականին:
[[Պատկեր:Kars Armenian Cathedral.jpg|մինի|400px|Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից