«Պողոս Նուբար Փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 89.
 
== Գործարար և բարեգործ ==
ԱրժամանակԱռժամանակ Պոլսում մնալուց հետո վերադառնում է Եգիպտոս՝ սկզբում ստանձնելով Բեհերայի անգլիական ընկերության, այնուհետև՝ [[Եգիպտոս]]ի երկաթուղային ընկերության տնօրինությունը, որը հաջողությամբ վարում է 7 տարի։ [[Եգիպտոս]]ի երկաթուղին այդ տարիներին անգլո֊ֆրանս֊եգիպտական համատեղ հսկողության ներքո էր և անհարկի միջամտությունները այն աստիճանի հասցրին, որ նա հրաժարական տվեց մերժելով անգամ սուլթան [[Հուսեին 1|Հուսեյին]] 1-ինի պետական բարձր պաշտոններ ստանձնելու առաջարկները։ Նրան գրավում էր գործարար աշխարհը։ Մոտ տասնյակ բանկերի և ընկերությունների տեր կամ վարչության անդամ էր,հսկայակ կարողության տեր։ 1899 թ․ Պողոս Նուբարը բելգիացի միլիոնատերի հետ [[Կահիրե]]ում՝ երբեմնի [[Հելիոպոլիս]] քաղաքի տեղում, նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ հիմնեց [[«Օազիս» ընկերություն|«Օազիս»]] ընկերությունը։ [[Հերեոպոլիս|Հելիոպոլիս]]ն այսօր էլ [[Կահիրե]]ի դիտարժան վայրերից է։ Մեծ էր նրա ներդրումը նաև երկրագործության բնագավառում։ Ջրոռոգման աշխատությունից հետո նա ճանաչվեց որպես գիտնական։ Ստեղծեց նոր տիպի տրակտոր և այն ներկայացրեց Փարիզում՝ արժանանալով [[Պատվավոր Լեգեոնի շքանշան|պատվո լեգեոն]]ի խաչի։ 1904 թ. Պողոս Նուբար փաշան ընտրվում է [[Կահիրե]]ի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ։ Նրա օրոք՝ 1905 թ.-ից 1914 թթ. [[Կահիրե]]ի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասան 10.000-ի։ 1904 թ.-ին օգնություն ուղարկեց [[Տարոն (գավառ)|Տարոն]]ի տառապյալներին, 1905 թ.-ին՝ [[Էջմիածնի Մայր Տաճար|էջմիածնին]], աջակցեց [[Կահիրե]]ի [[Գալուստյան վարժարան]]ի կառուցմանը։ 1906 թ. [[Կահիրե]]ում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար,որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն]]ը։ Նպատակը [[արևմտյան Հայաստան]]ում և [[Կիլիկիա]]յում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։ Ստեղծեցին անձեռնմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։
 
== Որպես դիվանագետ ==