«Ծագում (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 12.
[[Բիլբաո]], [[Իսպանիա]]։ [[Հարվարդի համալսարան]]ի պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է [[Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան]]՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և [[Ապագայաբանություն|ֆուտուրոլոգ]], ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ո՞ւր ենք գնում»։
Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը թանգարանի գմբեթում է անցնում։ Սկզբում ցուցադրվում է Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ դնելու կրոնի դարաշրջանին և ներթափանցելու գիտության դարաշրջան։ Սակայն Քիրշը հայտարարությունը ավարտին հասցնել չի կարողանում․ ելույթի ժամանակ նրան սպանում է Լուիս Ավիլան, ում ընտանիքը
== Հերոսներ ==
|