«Արսեն Տերտերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 9.
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
}}
'''Արսեն Տերտերյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 22]] - [[1953]], [[հոկտեմբերի 6]]), - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
 
Ծնվել է Շուշիքենդ գյուղում։ 1892-ին ընդունվել և 1902-ին ավարտել է [[Շուշիի հոգևոր սեմինարիա]]ն։ 1905-ին ավարտել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ը։ 1905-07-ին հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905-ին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-09-ին սովորել է [[Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտ]]ում։ 1909-20-ին գրականության պատմություն և տեսություն է դասավանդել [[Երևանի թեմական դպրոց]]ում։ 1920-53-ին հայ գրականության պատմություն է դասավանդել [[Երևանի պետական համալսարան]]ում։ 1929-53-ին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը։ 1943-ին առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 556-557}}</ref>