«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 106.
 
=== Դժնդակ Հադեսի (Պլուտոնի) թագավորությունը===
:Երկրի ընդերքում թագավորում է [[Զևս]]ի դժնադեմ եղբայրը՝ Հադեսը։ Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Անհատակ անդունդները երկրի երեսից տանում են դեպի Հադեսի տխուր թագավորությունը։ Մթամած գետեր են հոսում այնտեղ։ Այնտեղ է հոսում նաև սառցի պես պաղ [[Ստիքս]] սրբազան գետը, որի ջրերով երդվում են աստվածները։
 
:Այնտեղ ալիք են տալիս Կոկիտոսն ու Աքերոնը։ Հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտարլի, հնչում են նրանց մռայլ ափերին։ Ստորերկրյա թագավորության մեջ ցայտում են նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող [[Լետո]] աղբյուրի ջրերը։ Հադեսի թագավորության մռայլ, և ասփոդելի (վայրի կակաչ) դժգույն ծաղիկներով պատած դաշտերով թափառում են մեռյալների անմարմին ու թեթևասահ ստվերները։ Նրանք ողբում են իրենց անլույս, ցանկություններից զուրկ կյանքը։ Հազիվ լսելի՝ կամացուկ են հնչում նրանց հեծեծանքները, որպես աշնանային քամուց քշվող թորշոմած տերևների շրջյունը։ Դժոխային եռագլուխ շունը՝ [[Կերբեր]]ը, որի վզին գալարվում են սոսկմնալի սուլոցներ արձակող օձերը, հսկում է Հադեսի թագավորության մուտքը։ Երեք գլխանի Կերբեր շունը բոլորին թույլ է տալիս մտնել Հադես, բայց ոչ ոքի թույլ չի տալիս այնտեղից դուրս գալ։ Անողորմ, զառամյալ [[Քարոն]]ը՝ մեռածների հոգիներն է տեղափոխում. Աքերոնի մռայլ ջրերով նա ոչ մի հոգի վերստին ետ չի տանի այնտեղ, ուր պայծառ շողում է կյանքի արևը։ Մեռածների հոգիները Հադեսի խավար թագավորության մեջ դատապարտված են մշտնջենական անուրախ գոյության։
==== Դժոխքի տեղագրություն ====
* Ամելետ<ref>Есть выражение «в страну Амелета» Плутарх.Греческие вопросы 39</ref>, Գետգետ Դժոխքում (Հադեսում)։ Կա արտահայտություն «Ամելետի երկրում»։
* Ամսանկտ<ref>Клавдиан. Похищение Прозерпины II 349</ref>, լիճ, որը գտնվում է դժոխքի մուտքի մոտ։
* [[Աքերոն (գետ)|Աքերոն]] (վիշտ)։
* Կոկիտոս (Cocytus "ողբի գետ"<ref>Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.664. Река в Аиде. Гомер. Одиссея X 514; Эсхил. Агамемнон 1160; Гермесианакт. Каталог влюбленных, ст.9; Вергилий. Энеида VI 132.</ref>) գետ դժոխքում։ Համապատասխանում է գետնին և արևմուտքին<ref name=autogenerated1>Орфика, фр.123 Керн</ref>։
* [[Լետո]] (մոռացություն)։
Տող 128 ⟶ 126՝
:Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները։ Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով ու տանջալից երազներ են բերում։ Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում։
 
:Անողորմ հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան ՝ ավանակի ոտքերով։ Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը։ Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար։ Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է [[Հեկատե]] մեծ աստվածուհին։ Նա երեք մարմին ունի և երեք գլուխ։ Անլուսին գիշերներին, թանձր խավարրի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկրի և կորստյան մատնում մարդկանց։ [[Հեկատտե]]ին հաճախ օգնության են կանղումկանչում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է։է կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան։
 
Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հադես» էջից