«Խորթ մայրը (ֆիլմ, 1973)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} '''Խորթ մայրը''' ({{lang-ru|Мачеха}}), 1973 թվականին նկարահանված խորհրդային գեղարվեստակ...»:
(Տարբերություն չկա)

13:46, 17 փետրվարի 2021-ի տարբերակ

Խորթ մայրը (ռուս.՝ Мачеха), 1973 թվականին նկարահանված խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ընտանեկան դրամա` ըստ Մարիա Խալֆինայի համանուն պատմվածքի։

Խորթ մայրը
ռուս.՝ Мачеха
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլեգ Բոնդարյով
Սցենարի հեղինակՄարիա Խալֆինա
ԴերակատարներՏատյանա Դորոնինա և Լեոնիդ Նևեդոմսկի
ՕպերատորԻգոր Չեռնիխ
ԵրաժշտությունԳրիգորի Պոնոմարենկո
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն84 րոպե

Ֆիլմում Տատյանա Դորոնինան խաղացել է կինոյում իր ամենահայտնի դերերից մեկը: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել վարձույթում, իսկ Դորոնինան «Սովետսկի էկրան հանդեսի» ամսագրի հարցման արդյունքում ճանաչվել է «Տարվա դերասանուհի», ինչպես նաև` մրցանակի է արժանացել Թեհրանի կինոփառատոնում[1]:

Ֆիլմը մտնում է խորհրդային վարձույթի առաջատար 20 ֆիլմերի մեջ․ այն դիտել են 59 միլիոն 400 հազար մարդ։

Ճանաչվել է 1973 թվականի լավագույն ֆիլմ` ըստ «Սովետսկի էկրան» ամսագրի:

Սյուժե

Շուրան ապրում էր իր սիրելի ամուսնու՝ Պավելի հետ սովխոզում։ Նրա կյանքում ամեն ինչ լավ է․ ամուսինը կոմբայնավար է, կարևոր աշխատող, նա ունի երկու առողջ երեխա (որդի և աղջիկ), ընտանիքին նոր բնակարան է տրամադրվել, նա տանն անդադար աշխատում է, և այս աշխատանքը նրան ուրախություն է պատճառում։ Իսկ կարևորն այն է, որ Շուրան ունի բարի ու սիրող սիրտ, որը նրան օգնում է երջանիկ լինել։

Եվ ահա անսպասելի լուր է գալիս․ հեռավոր հյուսիսային ավանում մահացել է մի կին, ում հետ մի ժամանակ կապ է ունեցել Պավելը։ Նրանք վաղուց բաժանվել էր, Շուրան ոչինչ չգիտեր դրա մասին, իսկ հենց ինքը՝ Պավելը գաղափար չուներ, որ իի դուստրը` Սվետան, արդեն ութ տարեկան է։

Հիմա պետք էր որոշել` ինչ անել երեխայի հետ։ Պավելը բարի և կարգին մարդ էր, առանց երկմտելու նա ասում է, որ ընդունում է իր դստերը և կփորձի հոգ տանել նրա համար, նույնիսկ եթե ընտանիքն այդ հարցում իրեն չաջակցի: Նա բոլորովին չէր կասկածում, որ երեխան իրենն է, և ուղիղ ասում է, որ ինքը շատ էր սիրում այդ կնոջը և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ՝ դեռ չիմանալով, որ երեխան պետք է ծնվի, բայց կինն ինքը չէր ցանկացել ամուսնանալ նրա հետ:

Շուրան հաղթահարում է վիրավորանքի զգացմունքը և որոշում է, որ աղջիկը պետք է ապրի իրենց հետ։ Նրանք միասին գնում են Սվետայի հետևից։ Աղջիկը նոր էր կորցրել մորը, մտահոգ և վախեցած էր իր ճակատագրի համար։ Նա հրաժարվում է հանկարծակի հայտնված հոր հետ խոսելուց, և առավել ևս կնոջ հետ, որը լինելու էր իր խորթ մայրը։

Շուրայի տանը հիմա ամեն ինչ շեղվել է․ նա ստիպված էր մոռանալ նոր բնակարանը գեղեցիկ կահավորելու վաղուց նվիրական ծրագրերի մասին: Շուրայի մայրը համառ և սահմանափակ կին էր, զայրացած էր այդ աղջկա վրա և չէր ցանկանում լսել որևէ նոր երեխայի մասին: Փոքր տղան անընդհատ ձեռք էր առնում իր նոր քրոջը, հարևանները ծիծաղով են նայում, Պավելը, որն ինքն էր նախաձեռնել որդեգրումը, մռայլ լռում է, չի կարողանում նորահայտ դստերը նույնիսկ մի փոքր խնամք և ուշադրություն ցույց տալ, Սվետան դեռևս մերժում է շփումն ու չի պատասխանում:

Սակայն Շուրան, չնայած ամեն ինչին, հավատում է, որ սերը և հոգատարությունը, որոնք օգնել են նրան ամբողջ կյանքում, կօգնեն նաև հաղթահարել այս մի ոչ սովորական իրավիճակը։ Անցնում է մի քանի ամիս, և Սվետան սկսում է հարազատորեն ընդունել իր նոր ընտանիքը, և վերջապես առաջին անգամ դիմում է Շուրային` «մայրիկ» ասելով։

Ֆիլմում ներկայացված են «Մայրական սիրտը» երգը` Վիկտոր Բոկովի բառերով և Օլգա Վորոնեցի կատարմամբ և «Օ, կապույտ երկինքը փակեց մառախուղը ...» երգերը` Տատյանա Դորոնինայի կատարմամբ:

Դերերում

  • Տատյանա Դորոնինա` Շուրա (Ալեքսանդրա Նիկոլաևնա) Օլեվանցևա
  • Լեոնիդ Նեվեդոմսկի` Պավել Եգորովիչ, Շուրայի ամուսինը
  • Լենա Կոստերևա` Սվետա, Պավելի դուստրը, Շուրայի խորթ դուստրը[2]
  • Սաշա Դալյոկի` Յուրկա, Պավելի և Շուրայի որդին[2]
  • Իրա Խլոպկովա` Ալյոնկա, Պավելի և Շուրայի դուստրը[2]
  • Նադեժդա Ֆեդոսովա` Շուրայի մայրը
  • Թամարա Սովչի` Պոլինա, Շուրայի ընկերը
  • Վլադիմիր Սամոյլով` Վիկտոր Վիկենտիևիչ, պետական ​​ֆերմայի տնօրեն
  • Բորիս Յուրչենկո` գյուղի բնակիչ
  • Վերա Կուզնեցովա` Եկատերինա Ալեքսեևնա, Շուրայի ուսուցիչ
  • Վիկտոր Շուլգին` Մելնիկով Նիկոլայ
  • Լիդիա Կորոլյովա` դրվագային
  • Նատալիա Շվեց` Լյուդմիլա Յակովլևնա, Սվետայի ուսուցչուհին

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակ՝ Մարիա Հալֆինա, Սերգեյ Սմիրնով
  • Ռեժիսոր՝ Օլեգ Բոնդարև
  • Օպերատոր՝ Իգոր Չեռնիկ
  • Նկարիչ՝ Ն. Ուսաչև, Ս. Պորտնոյ
  • Կոմպոզիտո՝ Գրիգորի Պոնոմարենկո

Նկարահանման վայր

Ֆիլմը նկարահանվել է Զարուդնյա գյուղում, Մոսկվայի մարզի Կոլոմենսկի քաղաքային շրջան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ