«Դինա Ռուբինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Դինա Ռուբինան ծնվել է 1953 թվականին [[Տաշքենդ]]ում, նկարիչ Իլյա Ռուբինի (ծննդով [[Խարկով]]ից է) և պատմության ուսուցչուհի Ռիտա Ալեքսանդրովնա Ռուբինայի (ծննդյան ազգանունը՝ Ժուկովսկի, ծննդով՝ [[Պոլտավա]]յից է)<ref>[http://www.dinarubina.com/biography.html Биография Дины Рубиной]</ref>: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Դինայի տասնյոթամյա մայրը տարհանվել է Տաշքենդ, հայրը, զորացրվելուց հետո ռազմաճակատից վերադառնալով, ծնողների հետ հաստատվել է Տաշքենդում: Դինա Ռուբինային անվանել են կինոդերասանուհի, 1940-ականների [[հոլիվուդ]]յան աստղ [[Դինա Դուրբին]]ի անունով<ref>{{cite news|url=http://www.radiomayak.ru/fragment/show/brand_id/56/fragment_id/17721|title=Дина Рубина в гостях у Лены Батиновой и Вадима Тихомирова |date=2010-10-18|publisher=Радио Маяк|accessdate=2013-04-11}}</ref>:
 
Դինան ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիային կից [[Վիկտոր Ուսպենսկի|Վիկտոր Ուսպենսկու]] անվան երաժշտական մասնագիտացված դպրոցը: Դպրոցից ստացված տպավորությունները ներառված են «Երաժշտության դասեր» վիպակների և պատմվածքների ժողովածուում:
 
1977 թվականին Ռուբինան ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիան, դասավանդել է Տաշքենդի մշակույթի ինստիտուտում: Նրա «Փողոցի արևոտ կողմում» վեպի հերոսների սյուժեն և կյանքը սերտորեն կապված են 1940-1960-ականների Տաշքենդի հետ<ref>[http://www.dinarubina.com/biography.html Биография]</ref>:
 
Դինա Ռուբինայի երիտասարդական տարիների առաջին աշխատանքները տպագրվել են «Երիտասարդություն» ամսագրի էջերում: Այդ ամսագրում տասնյոթամյա գրողի առաջին պատմվածքը՝ «Անհանգիստ բնութ», 1971 թվականին հրատարակվել է «Կանաչ պորտֆել» ամսագրի բաժնում: Դինա Ռուբինային գրական համբավ է բերել 1977 թվականին լույս տեսած «Երբ կանցնի ձյունը ..» պատմվածքի հրապարակումը: Պատմվածքում աղջիկը իր սիրուն հանդիպում է մահացու օպերացիայի նախօրեին: Պատմվածքի հիման վրա նկարահանվել է կինոնկար, բեմադրվել է հեռուստառադիոներկայացում, գրվել է պիես, որը երկար տարիներ բեմադրվել է [[Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն]]ում<ref name=autogenerated1>[http://lib.ulstu.ru/docs/virtgost/dina_rubina.pdf Научная библиотека УлГТУ: Дина Рубина]</ref>: Նույն թվականին՝ 24 տարեկան հասակում, Դինան դարձել է Ուզբեկական ԽՍՀ գրողների միության անդամ՝ այդ ժամանակ լինելով երկրում նմանատիպ կազմակերպությունների ամենաերիտասարդ անդամը<ref>[http://7days.ru/article/privatelife/594947/16 Дина Рубина: моя карьера началась с трёх слов]</ref>: 1979 թվականին դարձել է [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ:
 
«Վաղը, ինչպես միշտ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Մեր թոռն աշխատում է ոստիկանությունում» ֆիլմի նկարահանման հրապարակում գրողը հանդիպել է իր երկրորդ ամուսնուն և նրա հետ մեկնել [[Մոսկվա]]: Ֆիլմը հաջողություն չի ունեցել, բայց դրանից հետո Դինա Ռուբինան գրել է իր լավագույն աշխատանքներից մեկը՝ «''Камера наезжает''»: Մոսկվայում ապրել և աշխատել է նախքան 1990 թվականի վերջին [[Իսրայել]] մշտական բնակության մեկնելը:
 
Իսրայել տեղափոխվելուց հետո աշխատել է որպես «Наша страна» ռուսալեզու թերթի «Ուրբաթ» շաբաթաթերթի հավելվածի գրական խմբագիր: Այդ տարիներին Ռուբինայի աշխատանքները սկսել են տպագրվել ռուսական «Новый мир», «Знамя», «Дружба народов» ամսագրերում<ref>[http://www.dinarubina.com/biography.html Сайт Дины Рубиной: биография]</ref>: 2001-2003 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ որպես [[Հրեական գործակալություն|Հրեական գործակալության (Սոհնուտ)]] մշակութային ծրագրերի ղեկավար:
 
Երկար ժամանակ Դինա Ռուբինան ապրել է [[Մաալե Ադումիմ]] քաղաքում, որը նկարագրել է իր որոշ աշխատանքներում: Ներկայումս բնակվում է Մևասերետ Ցիոն քաղաքում<ref>{{cite web
Տող 36.
 
== Ընտանիք ==
[[Պատկեր:Rubina, Dina.IMG 0212.JPG|մինի|300px|Դինա Ռուբինա, [[Տալլինի համալսարան]]ի գրական փառատոն , 8 մայիսի, 2011]]
* Որդի՝ Դմիտրի (ծնվ.՝ 1976 թվականին, 1973-1978 թվականների առաջին ամուսնությունից):
* Երկրորդ ամուսին (1984 թվականից)՝ նկարիչ [[Բորիս Կարաֆելով]], Ռուբինայի աշխատանքների մշտական նկարազարդող:
Տող 160.
* [https://www.inspire-writing.com/dina-rubina-pisatel-intervju/ Интервью с Диной Рубиной: "Писатель и его 95 чувств"]
* [https://web.archive.org/web/20071028103438/http://www.booknik.ru/context/?id=24658 Интервью с Диной Рубиной: «Израиль — это миф»]
 
* [http://kudryats.journalisti.ru/?p=3952 Интервью с Диной Рубиной], беседовал Евгений Кудряц
* [http://7days.ru/article/privatelife/594947/1 Интервью с Диной Рубиной: «Моя карьера началась с трёх слов»], беседовала Варвара Богданова
Տող 167 ⟶ 166՝
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ռուբինա, Դինա}}
 
[[Կատեգորիա:Ուզբեկստանի կոնսերվատորիայի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային գրողներ]]