«Մասնակից:Մեծն Աննա/Սևագրություն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Ջոն Ֆոսթեր Դալես''' ({{lang-en|John Foster Dulles}}, {{ԱԾ}}), ամերիկացի քաղաքական գործիչ-հանրապետական, որը զբաղեցրել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնը նախագահ [[Դուայթ Էյզենհաուեր]]ին առընթեր:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Վաշինգտոնում<ref name=":0">{{Книга|автор=Иванян Э. А.|заглавие=Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.|ответственный=|издание=|место=Москва|издательство=Международные отношения|год=2001|страницы=|страниц=696|isbn=5-7133-1045-0|isbn2=}}</ref> երիցական քարոզչի ընտանիքում։ Ջոն Դալեսի պապը՝ Ջոն Ֆոսթերը, եղել է նախագահ [[Բենջամին Հարրիսոն]]ին կից պետքարտուղար, իսկ քեռին՝ Ռոբերտ Լանսինգը՝ [[Վուդրո Վիլսոն]]ին կից պետքարտուղար։ Ջոնի կրտսեր եղբայրը՝ Ալեն Դալեսը, դարձել է հատուկ ծառայությունների խոշոր ղեկավար։
 
[[Փրինսթոնի համալսարան]]ն ու [[Ջորջ Վաշինգտոն համալսարան|Ջորջ Վաշինգտոնի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է Նյու Յորքի «Սալիվեն ընդ Կրոմվել» (Sullivan & Cromwell) իրավաբանական ընկերությունում, որտեղ մասնագիտացել է [[Միջազգային իրավունք|միջազգային իրավունք]]ում։ 1920 թվականին դարձել է գործընկեր, իսկ 1927 թվականին՝ ընկերության ղեկավար։ Դարձել է «Նիկել քոմփանի» ([[Կանադա]]) միջազգային ընկերության տնօրեն:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ աշխատել է որպես մայոր ռազմական արդյունաբերության խորհրդում։ 1918 թվականին Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից նշանակվել է [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի խաղաղության վեհաժողով]]ում ամերիկյան պատվիրակության իրավաբանական խորհրդական։ Խորհրդաժողովի ավարտից հետո աշխատել է ռեպարացիաների հանձնաժողովում։ Մասնակցել է [[Դաոսի պլան]]ի մշակմանը (1924)։
 
Իր եղբոր՝ Ալենի հետ միասին եղել են Միջազգային հարաբերությունների խորհրդի հիմնադիրներից մեկը<ref>Овинников, Ричард Сергеевич|Овинников Р. С. Уолл-стрит и внешняя политика / Р. С. Овинников. М.: Международные отношения, 1980. ([http://site-kommutator.narod.ru/omer/kni.htm Глава III. Аппарат проведения])</ref>։
 
Ջոնը եղել է 1944 թվականի ընտրություններում [[Հանրապետական կուսակցություն (ԱՄՆ)|Հանրապետական կուսակցություն]]ից նախագահի թեկնածու Թոմաս Դյուիի մերձավոր աշխատակիցներից մեկը։ Ընտրությունների ժամանակ աշխատել է որպես խորհրդական Դյուիի արտաքին քաղաքականության գծով։
 
1945 թվականին մասնակցել է [[Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս|Սան Ֆրանցիսկոյի վեհաժողով]]ին, մասնակցել ՄԱԿ-ի կանոնադրության մշակմանը<ref name=":0" />։ [[ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա|ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա]]յում եղել է ԱՄՆ-ի պատվիրակը 1946, 1947 և 1950 թվականներին։ [[Ջորջ Մարշալ|Մարշալի]] և Աչեսոնի հետ միասին [[Մարշալի պլան]]ի հեղինակն էր։ 1950 թվականին հրատարակել է War or Peace (Պատերազմ կամ խաղաղություն) գիրքը, որում քննադատել է նախագահ [[Հարի Թրումեն|Թրումեն]]ի արտաքին քաղաքականությունը։ [[ԽՍՀՄ]]-ի նկատմամբ [[ԱՄՆ]]-ի հետպատերազմյան կոշտ արտաքին քաղաքական կուրսի մշակման ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր, որը, Դալեսի համոզմամբ, «վստահորեն շարունակում էր խաղաղության նվաճման իր ծրագրի իրականացումը»։ «Հավասարակշռումը եզրին է» վարդապետության հեղինակներից մեկն է<ref name=":0" />։
 
1950-1952 թվականներին եղել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի խորհրդական։
 
=== Պետական քարտուղար ===
Դալեսը մերժել է «զսպման» քաղաքականությունը՝ պաշտպանելով «զանգվածային հատուցման» անհրաժեշտությունը։ 1952 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Հանրապետական կուսակցության թեկնածու Դուայթ Էյզենհաուերը, ելույթ ունենալով [[Ամերիկյան լեգեոն]]ի անդամների առջև, կոչ է արել «խաղաղ ճանապարհով ազատել կոմունիստական բռնապետության տակ ընկած երկրներին»<ref name=":0" />։ Ավելի ուշ, ելույթ ունենալով Բուֆալոյում, Դալեսը, քննադատելով թրումենովյան արտաքին քաղաքականությունը, կրկնել է այդ կոչը, բայց ասելով՝ «խաղաղ ճանապարհով»<ref name=":0" />։
 
Երբ 1953 թվականի հունվարին Էյզենհաուերը զբաղեցրել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, նա Դալեսին նշանակել է ԱՄՆ-ի պետական քարտուղար։ Որպես այդպիսին նա ակտիվորեն անձնական դիվանագիտության կուրս է անցկացրել արտասահմանյան առաջնորդների հետ հանդիպումներում<ref name=":0" />։ Նա ուներ բոլոր լիազորությունները, որպեսզի իր անունից ձևակերպեր ամերիկյան իշխանությունների նախաձեռնությունները և վայելում էր նախագահի լիակատար վստահությունը, որի հետ, Դալեսի օգնականներից մեկի հուշերով, համաձայնեցվում էին «արդեն ընդունված որոշումներն ու պլանները, որոնք մանրամասնորեն հասունացել էին Դալեսի հնարամիտ և անխոնջ մտքում»<ref name=":0" />։
 
Դալեսը մեծ ջանքեր է ծախսել [[ՆԱՏՕ]]-ի և ԱՆԶՅՈՒՍ-ի ռազմական բլոկներ կառուցելու համար, որոնք նախատեսված են այսպես կոչված «խորհրդային սպառնալիքի» զսպման համար։ 1953 թվականին Դալեսը խնդրել է [[ԿՀՎ]]-ին, որը գլխավորում է իր եղբայր Ալենը, MI6-ի հետ համատեղ կազմել Իրանի վարչապետ [[Մոհամմադ Մոսադեղ]]ին տապալելու ծրագիրը, որը երիտասարդ շահ [[Մոհամմադ Ռեզա Փահլավի]]ին իշխանությունից հեռացրել է և ազգայնացրել անգլո-իրանական նավթային ընկերությունը, և շահին իշխանության վերադարձնելու ծրագիրը։ Դալեսը նաև ՍԵԱՏՈ-ի բլոկի ստեղծողն էր։ ԱՄՆ-ի, [[Ավստրալիա]]յի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Նոր Զելանդիա]]յի, [[Պակիստան]]ի, [[Ֆիլիպիններ]]ի և [[Թաիլանդ]]ի կողմից ստորագրված պայմանագիրը համատեղ գործողություններ էր նախատեսում տարածաշրջանում ագրեսիայի դեմ։
 
Դալեսը պնդում էր. «Պպատերազմի եզրին մոտենալու ունակությունը, փաստորեն, առանց դրա մեջ մտնելու, անհրաժեշտ արվեստ է․.. Եթե դուք վախենում մոտենալ ընդհուպ մինչև այդ եզրին, դուք մահացել եք։ Մենք պատերազմին նայում էինք հարցական դեմքով՝ Կորեական պատերազմի ընդլայնման հարցում, Հնդկաչինում պատերազմի մեջ մտնելու հարցում, Թայվանին վերաբերող հարցում: Մենք մոտենում էինք սահմանագծին, և մենք դեմքով նայում էինք պատերազմին»<ref name=":0" />։
 
1956 թվականին Դալեսը կոշտ կերպով դեմ արտահայտվեց Սուեզի ջրանցքի գոտի անգլո-ֆրանսիական ներխուժմանը։
 
1959 թվականի ապրիլի 16-ին հրաժարական տվեց պետքարտուղարի պաշտոնից։ Մահվանից քիչ առաջ պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Ազատության մեդալով։
 
1959 թվականի մայիսի 24-ին Դալեսը մահացել է [[Քաղցկեղ|քաղցկեղ]]ից և թաղվել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։
 
== Գրականության ցանկ ==
'''Կենսագրություններ'''
* ''Power and Peace: The Diplomacy of John Foster Dulles'' by Frederick Marks (1995) ISBN 0-275-95232-0
* ''John Foster Dulles: Piety, Pragmatism, and Power in U.S. Foreign Policy'' by Richard H. Immerman (1998) ISBN 0-8420-2601-0
* ''Devil and John Foster Dulles'' by Hoopes Townsend (1973) ISBN 0-316-37235-8. Most famous book on Dulles.
* ''The actor; the true story of John Foster Dulles, Secretary of State, 1953—1959'' by Alan Stang, Western Islands (1968)
* ''The John Foster Dulles Book of Humor'' by Louis Jefferson (1986), St. Martin's Press, ISBN 0-312-44355-2
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ և գրականություն ==
*{{gutenberg author|id=John+Foster+Dulles|name=Ջոն Ֆոսթեր Դալես}}
*[http://www.arlingtoncemetery.net/jfdulles.htm Ջոն Ֆոսթեր Դալեսը] Արլինգթոնի ազգային գերեզմանատանը
*Ջոն Ֆոսթեր Դալեսը // ''Իվանյան Է․ Ա․'' Ռուս-ամերիկյան հարաբերությունների հանրագիտարան։ XVIII-XX դարեր։ Մոսկվա․ Միջազգային հարաբերություններ, 2001. — 696 էջ. — ISBN 5-7133-1045-0։