«Հայերը Գերմանիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
Գերմանիան առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ. Գերմանիայի Հայնրիխ 6-րդ կայսրն է ճանաչել [[Լևոն Բ|Լեվոնին]] Կիլիկիայի թագավոր և թագ շնորհել նրան: Գերմանիայի հետ է կապված նաև հայ ազատագրական շարժման գործիչ [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] գործունեությունը:
Գերմանիայի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել [[Կոմիտաս]]ը, Ամենայն հայոց Կաթողիկոս [[Գևորգ Ե]] Սուրենյանցը, գրողներ [[Լևոն Շանթ]]ը և [[Ավետիք Իսահակյան]]ը, գեղանկարիչներ [[Վարդգես Սուրենյանց]]ը, [[Հակոբ Կոջոյան]]ը և շատ այլ հայ գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ:
Պաշտոնական տվյալներով` այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 4050-4560 հազ. հայ: Գերմանիայում գործում է երկու տիպի համայնք` հոգևոր և աշխարհիկ:
Խոշոր հայ համայնքները կենտրոնացված են [[Բեռլին]]ում, [[Մյունխեն]]ում, [[Մայնց]]ում և այլուր:
Գերմանիայի ամենամեծ հայաբնակ շրջանն ընդգրկում է [[Քյոլն]] քաղաքն ու նրա մերձակայքը, որտեղ բնակվում է շուրջ 25 հազար հայ: Համայնքում ազգային կյանքն առավելապես աշխուժացել է [[1991]]թ.-ից հետո, երբ [[Քյոլն]]ում ստեղծվեց հայ առաքելական եկեղեցու թեմը: