«Հովհաննես Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
46.71.242.11 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 37.252.94.104 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Reverted
չ (46.71.242.11 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 37.252.94.104 մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում SWViewer [1.4]
{{Այլ կիրառումներ|Հովհաննես Թումանյան (այլ կիրառումներ)}}
Hovanes tumanyan cnvele 1781 tvakanin mahacel 1783 tvakanin
{{Տեղեկաքարտ Գրող
| նկարագրություն = Թումանյանը [[1915]] թվականին
| ստեղծագործական շրջան = [[1881]]-[[1923]]
| գրական շարժումներ = Ռեալիզմ
}}
 
'''Հովհաննես Թադևոսի Թումանյան''' ([[փետրվարի 19]], [[1863|1869]], [[Դսեղ]], [[Բորչալու|Բորչալուի գավառ]], [[Թիֆլիսի նահանգ]], [[Ռուսական կայսրություն]] - [[մարտի 23]], [[1923]], [[Մոսկվա]], [[ԽՍՀՄ]]), [[հայ]] բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, [[բալլադ]]ներ,[[պատմվածք]]ներ ու [[հեքիաթ]]ներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ<ref name="encyclopedia.am">{{cite web|url=http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1182&sWord=Array|title=Թումանյան Հովհաննես|date=2010|publisher=Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II|accessdate=հուլիսի 10, 2012}}</ref>, կատարել է թարգմանություններ, մշակել է «[[Սասնա ծռեր]]» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ''ամենայն հայոց մեծ բանաստեղծ''<ref name="armenianhouse">{{cite web | url = http://armenianhouse.org/tumanyan/bio-en.html | title =Հովհաննես Թումանյանի կենսագրությունը | last1 = Ջրբաշյան| first1 = Ե. | publisher = armenianhouse.org | accessdate = հուլիսի 11, 2012}}</ref>:
This is eshi qurak
 
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի [[փետրվարի 19]]-ին Լոռվա Դսեղ գյուղում<ref name="encyclopedia.am" />: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-[[1883]] սովորել է Ջալալօղլու (այժմ [[Ստեփանավան]]) նորաբաց երկսեռ դպրոցում<ref name="education">{{cite web|url=http://toumanian.am/toumanian/html/kens/krtut.html|titթանգարան|accessdate=հուլիսի 11, 2012}}</ref>: 1883 թվականից բնակվել է [[Թիֆլիս]]ում: 1883-1887 թվականներին սովորել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև [[1893]] թ.)։ [[1893]] թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:
 
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «[[Վերնատուն]]» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, [[Լևոն Շանթ]]ը, [[Ղազարոս Աղայան]]ը, [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Նիկոլ Աղբալյան]]ը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.<ref name="encyclopedia.am" />:
 
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում ([[1914]]-[[1918]] թթ.) [[հայ]] ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին ([[1919]]-[[1920]] թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն [[1918]] թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն ([[1921]]-[[1922]])։
 
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է [[Կոստանդնուպոլիս]]՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։
<!--
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա<ref name="armenianhouse" />: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց [[Թիֆլիս]], որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին [[Ռուսական կայսրություն]]ում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր<ref>{{cite book|url=http://scans.library.utoronto.ca/pdf/7/19/bibliothquedel173ecol/bibliothquedel173ecol.pdf|title=Classification des dialectes arméniens|last=Աճառյան|first=Հրաչյա|publisher=Librairie Honore Champion|year=1909|location=Փարիզ|page=72|language=ֆրանսերեն|trans_title=Հայկական բարբառների դասկարգումը|format=PDF|authorlink=Հրաչյա Աճառյան|accessdate=հուլիսի 8, 2012}}</ref>: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ -->Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք [[ֆիլմ]]եր, ինչպես նաև ստեղծվել են [[Անուշ (օպերա)|''Անուշ'']] (1912) և [[Ալմաստ (օպերա)|''Ալմաստ'']] (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։
 
== Ազգանվան ծագումնաբանություն ==
1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ [[Թումանյան]] տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում<ref>{{Cite book|title=Սանահնի վանքը և նրա արձանագրությունները|last=Ղաֆադարյան|first=Կարո|year=1957, արձանագրություններ N108,1, 176,3}}</ref><ref>{{Cite book|title=Հաղբատ․ ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները|last=Ղաֆադարյան|first=Կարո|year=1963|pages=(արձանագրություն N179,1)}}</ref>։ Ըստ [[Աճառյան, Հ.|Աճառյանի]]՝ Թումանյան ազգանունը սերում է Թուման անձնանունից<ref>{{Cite web|url=http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=35&indexId=1&dt=HY_HY&query=%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6|title=Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ|last=Աճառյան|first=Հրաչյա|date=1944}}</ref>։ Անվան ամենավաղ հիշատակությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է [[Դսեղ]]ից 8 կմ հեռավորության վրա գտնվող [[Մարց (Լոռու մարզ)|Մարց]] գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա՝ Թաւմայ (=Թումա) քահանա․․․ թուին ՉԼԴ (1285)<ref>{{Cite web|url=http://ethno.asj-oa.am/336/1/331.pdf|title=Հայաբնակ գիւղեր, Բորչալուի Ոստիկանական Շրջան|date=1901|publisher=Ազգագրական հանդես, գիրք VII-VIII, հայտնի գրող հովանեսը չի կատարել իր գռազը և նրան քունել են
 
== Ընտանիք և մանկություն ==
 
=== Նախնիներ ===
Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ<ref>{{cite book|title=Պատմություն, հատոր 2|author=Զաքարիա Սարկավագ|year=1870|location=Վաղարշապատ|pages=95-98}}</ref><ref>{{Cite book|title=Բազմավեպ, N4|year=1851|pages=59-60}}</ref><ref>{{Cite book|title=Խեթուբան գյուղ և Թումանյան-Մամիկոնյանց հայ իշխանազունք|last=Մեծուղյանց|first=Մովսես քահանա|publisher=Արարատ|year=օգոստոս-սեպտեմբեր, 1878|pages=353}}</ref><ref>{{Cite book|title=Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս․ Նշանին|last=Ղրիմեցւոյ|first=Յովհաննու|publisher=Համազասպ Ոսկեան|year=1965|location=Վիեննա|pages=112-113}}</ref><ref>{{Cite book|title=Հաղբատ․ ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները|last=Ղաֆադարյան|first=Կարո|year=1963|pages=224 (արձանագրություն N117)}}</ref><ref>{{Cite web|url=http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/sovetakangrakE/1943(3).pdf|title=Թումանյանների ծննդաբանությունը Եփրեմ կաթողիկոսի 1813 թվի «կոնդակը»|last=Մելիքսեթ-բեկ|first=Լ․|date=1943|website=tert.nla.am|publisher=Սովետական գրականություն, N3, էջ 79-85|accessdate=մարտի 3, 2019}}</ref>։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։
 
===== Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է{{Ն|Թումանյանի ընտանիքի արխիվում գտնվում է [[Իսահակյան Ավետիք|Իսահակյանի]] ձեռքով կազմված Թումանյանների տոհմացուցակը, որտեղ, որպես Բարխուդարի ծննդյան թվական, նշված է 1700 թվականը։}}։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում,նրա կնո'''ջ անունը Օլգա է և նա ունեցել է 10 զավակ'''։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։ =====
Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են{{Ն|Իսահակյանի կազմած՝ Թումանյանների տոհմացուցակում Մեհրապի ծննդյան թվականը նշված է 1740։ Թումանյանը մի այլ տեղ նշել է, որ Մեհրապն ապրել է 120 տարի, հետևաբար նրա մահվան թվականը կարող է լինել 1860։}}։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է [[Վրաստան]] և բնակություն հաստատում [[Թիֆլիս]]ի [[Հավլաբար]] թաղամասում, այնուհետև [[Մուխրան]]ում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։
 
Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի{{Ն|Ըստ Ավետիք Իսահակյանի տոհմացուցակի՝ Հովակիմը ծնվել է 1770 թվականին։}} մասին տեղեկություններ է հաղորդում [[Խաչատուր Աբովյան]]ն իր [[Վերք Հայաստանի (վեպ)|«Վերք Հայաստանի»]]-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին<ref>{{Cite web|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80_%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6,_%D4%B5%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AC%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82,_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80_3_(Khachatur_Abovyan,_Collective_works,_volume_3).djvu/297|title=Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3|last=Աբովյան|first=Խաչատուր|date=1948, էջ 273|website=Հայերեն Վիքիդարան|publisher=Երևան}}</ref>։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել [[Էջմիածին]]։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին<ref>{{Cite book|title=Անծանոթ էջեր Խ․ Աբովյանի կյանքից ու գործունեությունից|last=Հակոբյան|first=Պ․|publisher=ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր|year=1955, N10|pages=72-73}}</ref>։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի [[Երևան]] և [[Ախալցխա]] տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)<ref>{{Cite web|url=http://tert.nla.am/archive/HGG%20TERT/mshak%20tiflis/1919/1919(40).pdf|title=Հովհաննես Թումանյանի տոհմը|last=Տեր-Ավետիսյան|first=Սմբատ|year=1919|publisher=Մշակ, N40}}</ref>։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի]] ժամանակ<ref>{{Cite book|title=Հնախօսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից սրբոյ Նշանի|last=բեկ Երզնկյանց|first=Ռոստոմ|year=1886|location=Վաղարշապատ|pages=130}}</ref>։
 
Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում [[պարսկերեն]]ի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել [[Ռուս-թուրքական պատերազմ (1827-1828)|1827-1828 թվականների ռուս-թուրքական]] և [[Ղրիմի պատերազմ|1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում]]։ Առաջին սպայական աստճանն ստացել է [[Ախալցխա]]յի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է [[Ախալքալաք]]ի (1853) և [[Կյուրուկդարա]] գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև [[Դիլիջան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի, [[Ալեքսանդրապոլ]]ի ճանապարհների շինարարությանը 1838-1839 թվականներին։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայերնի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցների մեկի՝ [[Ծաթեր]] գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով<ref>{{Cite book|title=Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա|last=Ս․ վ․ Ջալալեանց|year=1842|location=Տփխիս|pages=104}}</ref>։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր [[Վարդան Օձնեցի|Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին]] իր «Պատմություն» գրքում<ref>{{Cite book|title=N8822|publisher=Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան|pages=116 (ըստ նոր համարակալության՝ թերթ 64բ)}}</ref>։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է նաև «աղոնք»<ref name="ինքնակենսագրական գրառումներ">{{Cite journal|last=Ջրբաշյան|first=Էդուարդ|date=1966|title=Հ. Թումանյանի ինքնակենսագրական գրառումները|url=http://hpj.asj-oa.am/890/1/1966-1(173).pdf|journal=Պատմա-բանասիրական հանդես|issue=1|page=173-186|doi=|pmid=|access-date=}}</ref>։
 
=== Ծնողներ ===
Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), [[Սանահինի վանք]]ում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․{{քաղվածք|Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող<ref name="ինքնակենսագրական գրառումներ"/>։|}}Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում<ref>{{Cite book|title=Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 35, ց․ 1, գ․ 40, թ․ 4}}</ref>։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են [[Էմին Տեր-Գրիգորյան]]ի «Խեչոյի թուզը» և [[Միքայել Տեր-Գրիգորյան]]ի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները<ref>{{Cite web|url=http://tert.nla.am/archive/HGG%20TERT/nor-dar%20tiflis/1884/1884(55).pdf|title=Քրոնիկոն|date=մարտի 29, 1884, N55|publisher=Նոր-Դար}}</ref>։
 
Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից<ref>{{Cite book|title=Երկեր, հատոր 4|last=Իսահակյան|first=Ավետիք|year=1959|pages=68}}</ref>։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։
 
Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է [[Դսեղ]]ի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում<ref name="ինքնակենսագրական գրառումներ" />։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․{{քաղվածք|Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․|}}
 
=== Մանկություն ===
Հովհաննես Թումանյանը ծնվել է [[1869]] թվականի [[փետրվարի 7]]-ին (նոր տոմարով՝ 19-ին)։ Փետրվարի 15-ին մկրտվել է և ստացել է պապի անունը՝ Հովհաննես․ այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը{{Ն|Սրա մասին վկայում է Թումանյանի ծննդյան վկայականը, որը տրվել է Թիֆլիսի հայոց վիճակային կոնսիստորիայից 1910 թվականի հունվարի 22-ին։}}։
 
Բանաստեղծի մանկությունն անցել է ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ Մինչև 1875 թվականը՝ բանաստեղծի վեցամյա հասակը, Հովհաննես աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան և Մամը՝ իրենց կանանցով և զավակներով միասին են ապրել։ Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ․ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1918) և Արտաշես (1892-1916)։ Թումանյանի մանկական խաղընկերները եղել են Ռոստոմը և Օսանը։ Ընտանիքն ապրել է նահապետական սովորություններով և ավանդություններով։
 
Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել [[Ներսիսյան դպրոց]]ից հեռանալու պատճառը։ Թումանյանի տոհմի աղքատացումը, գյուղում ու շրջակայքում նրա ունեցած երբեմնի ազդեցության թուլացումն սկսվում է Հովհաննես աղայի մահից հետո։ Օլգա Թումանյանի վկայությամբ՝ այն հողամասերը, որ Հովհաննես աղան ստացել էր որպես պարգև մարտական սխրագործությունների և ծառայությունների համար, հետզհետե դուրս է գալիս Թումանյանների ձեռքից։ Ընտանիքի եկամտի աղբյուրների նվազման հետ, աճել են պարտքերը։ Տեր-Թադևոսն իր ամբողջ կյանքն ապրել է պարտքերով{{Ն|Այս մասին է վկայում 1898 թվականի ապրիլի 1-ին Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի գրած նամակը<ref name="ընտանեկան արխիվ"/>։}}։ Պարտքեր ունեցել է նույնիսկ Հովհաննես աղան<ref name="ինքնակենսագրական գրառումներ" />։ Պարտքեր անելու սովորությունը պապից ու հորից անցել է բանաստեղծին։ Չնայած բանաստեղծի հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը չի եղել։ Հորեղբայր Մամը համարվել է գյուղի «առաջին» մաճկալը, իսկ քեռիները քաջ որսորդների և հովիվների համբավ են ունեցել<ref name="ինքնակենսագրական գրառումներ" />։ Սոցիալական անհավասարության իր առաջին ընկալման մասին Թումանյանը պատմել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։
 
Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը՝ Նեսոն, բանաստեղծի խաղընկերը։ Առակախոս ծերերից բանաստեղծը հիշատակել է բոստանչի Մելքոնանց Օհաննեսին և իր քեռիներին, հատկապես Քեռի Իսայուն, որի պատմած առակների հիման վրա է գրել «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ»-ը և «Արծիվն ու Կաղնին»։ Իսկ հորեղբայր Մամից լսել է [[Լոռի|Լոռու]] հորովելները, սայլերգերն ու կալերգերը<ref name="ինքնակենսագրական գրառումներ" />։ Բանաստեղծի վրա ուժեղ տպավորություն են թողել հոր՝ Տեր-Թադևոսի երգն ու նվագը։
 
Թումանյանի ավագ և կրտսեր ժամանակակիցները՝ [[Լեո]]ն, [[Իսահակյան Ավետիք|Իսահակյանը]], [[Զորյան Ստեփան (գրող)|Զորյանը]], որոնք բանաստեղծին տեսել են նրա բնօրրանում, հավաստել են նրա հզոր սերը հայրենի բնության հանդեպ։ Հայրենի բնաշխարհի, ժողովրդի և նրա բանարվեստի հետ հենց սկզբից հաստատված սերտ կապը Թումանյանի արվեստի փիլիսոփայության հիմքն է կազմում։
 
==== Մանկության արտացոլումը ստեղծագործություններում ====
Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը»{{Ն|Ահմադի նախատիպի անունը եղել է Սմեյիլ<ref name="ինքնակենսագրական գրառումներ"/>։}}, «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ [[Մարոն|«Մարոն»]], [[Լոռեցի Սաքոն|«Լոռեցի Սաքոն»]], [[Անուշ|«Անուշ»]] պոեմներում և [[Գիքորը (պատմվածք)|«Գիքորը»]] պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։
 
«Մարոն» պոեմի հերոսուհին Թումանյանի մանկության ընկերն է։ Պեոմի նյութը մանկության օրերին պատահած իրական դեպք է։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառումներում նշված է հերոսուհու նախատիպը՝ «Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»։ Լոռեցի Սաքոյի նախատիպի մասին հիշատակվում է ինչպես նույն գրառումներում՝ «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն», այնպես էլ ինքնակենսագրական նոթերում՝ «Մաթոսի խելագարությունը - Լոռեցի Սաքոն»։ «Դարձ» անավարտ պոեմը վերաբերում է երկի հերոսի՝ Սուրենի մանկության հուշերին․ Սուրենի կերպարը կերտելիս Թումանյանը նկատի է ունեցել իրեն։ «Անուշ»-ի սյուժեի հիմքում ևս ընկած է Թումանյանի մանկության տարիներին կատարված մի դեպք, որը նշված է հայտնի «Բացատրության» մեջ․ «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և «Անուշ»-ը»<ref name="ինքնակենսագրական գրառումներ" />։
 
Թեև «Գիքորի» սյուժետային հիմքը վերաբերում է 90-ականների սկզբներին, պատմվածքի հոգեբանական դրվագներից մի քանիսի հիմքը մանկական տպավորություններն ու ապրումներն են{{Ն|1916 թվականի հունվարին՝ մի զրույցի ժամանակ, Թումանյանը հաստատել է, որ «Գիքորը» գրել է 1894 թվականին և որ այն հիմնված է իրական դեպքի վրա, որը պատահել է իր ազգականներից մեկի երեխային։}}։ [[Ստեփան Լիսիցյան]]ի վկայությամբ՝ Գիքորի ապրումների մեջ բանաստեղծը մտցրել է այն թախիծը, որ ինքը զգացել է մանուկ հասակում [[Լոռի|Լոռուց]] [[Թիֆլիս]] ընկնելով։
 
[[Հառաչանք (պոեմ)|«Հառաչանք»]] պոեմի հիմքը ևս բանաստեղծի մանկության տարիներին պատահած դեպքերն են, ինչպես նշված է «Իմ մի քանի գրվածքների բացատրության» մեջ՝ «Ղոխնանց պապին, մեր գյուղի Չոփուրի տղերքը և «Հառաչանք» պոեմը», և ըստ ժամանակակիցների՝ Ղոխնանց պապը՝ «ծեր այգեպանը» պոեմի ծերունու նախատիպն է, որին, նաև Չոփուրի տղաներից ամենակրտսերին՝ Ռամազին, պատանի բանաստեղծն անձամբ ճանաչել է և հետները զրուցել։ «Քաջերի կյանքից» պատմվածքը գրելիս Թումանյանը զգալիորեն օգտագործել է մանկության օրերին տատերից և համագյուղացի ծերերից լսած ավանդական զրույցները<ref name="ինքնակենսագրական գրառումներ" />։
 
Թումանյանի սևագրություններից դատելով՝ բանաստեղծը մտադիր է եղել մանկության տպավորությունների հիման վրա գրել նոր երկեր՝ հատկապես արձակ, մի քանիսը սկսել է, սակայն թողել անավարտ։
 
== Կրթություն ==
87

edits