«Արամ Թոփչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Լրացումներ կենսագրության մեջ ու գրականության ցանկում:
Լրացում կենսագրության մեջ։
Տող 32.
2001 թ. մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով։ 2001 թ. նոյեմբերից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA - "Association Internationale des Études Arméniennes") անդամ է։ 2014 թ. հունիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ն արևմտյան գրականագիտության մեջ» թեմայով։
 
Հրավիրվել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մասնակցել միջազգային գիտական ծրագրերի՝ համագործակցելով օտարերկրյա մի շարք գիտական հաստատությունների հետ. 1996–1997 թթ.` Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999–2002, 2005–2007 թթ.` Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004 թ. մարտ-հունիս ամիսներին «Հայ պատմագրությունը 5–11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001–2004, 2005–2007 թթ. Ժնևի համալսարանի, 2008–2009 թթ.` Գրացի համալսարանի և 2007–2012 թթ.` Նեբրասկայի համալսարանի հետ։ ԱյդՊարբերաբար առ այսօր շարունակվող այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն լեզուներով։ 2006 թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական Peeters հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի «Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը՝ հին հայերեն քննական բնագրով, առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ հեղինակավոր հրատարակչություն՝ հոլանդական Brill-ը (2010 թ.)։
 
Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից, հին հունարենից և լատիներենից հայերեն (Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Արիստոփանես, Լոնգոս, Վերգիլիուս, Օվիդիուս, Մարկուս Ավրելիուս, Մարլո, Շեքսպիր), ինչպես նաև՝ հայերենից անգլերեն։