«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
}}
[[Պատկեր:MPK1-426 Sykes Picot Agreement Map signed 8 May 1916.jpg|մինի|Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը]]
'''Սայքս–Պիկոյի համաձայնագիր''', գաղտնի համաձայնագիր, որը կնքվել է [[1916]] թվականի [[մայիսի 16|մայիսի 16-ին]] [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ասիական տիրույթների, առաջին հերթին՝ [[Օսմանյան կայսրության արաբական նահանգներ|արաբական նահանգների]] [[Ազդեցության ոլորտ|բաժանման մասին։մասին]]։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ <span lang="EN-US">«</span>Սայքս-Պիկո<span lang="EN-US">»-</span>յի անվանումը): Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնախարար [[Էդուարդ Գրեյ|է. Գրեյն]] ու Ֆրանսիայի դեսպան [[Պոլ Կոմբոն|Պ. Կամբոնը]] [[Լոնդոն]]ում [[1916]] թվականի մայիսին:
 
== Նախապատմություն ==
Դեռևս [[1915]] թվականի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ [[Կ․ Պոլիս]]ի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ: Հենց նույն բանակցությունները բացահայտում են արաբական երկրների բաժանման շուրջ Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915 թվականի նոյեմբերին սկսվում են անգլո-ֆրանսիական նոր բանակցություններ: 1916 թվականի սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները աշխուժացման նոր ազդակ են դառնում Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական մեկընդմեջ ընթացող այդ բանակցությունների համար: Արդյունքում՝ 1916-ի փետրվարին կազմվում է համաձայնագրի նախագիծը:
 
Երբ [[1916]] թվականի [[փետրվար]]ին ռուսական բանակը գրավեց [[էրզրում]]ը և [[Բիթլիս]]ը, մոտեցավ [[Իրաք]]ի և [[Սիրիա]]յի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց նախագիծը համաձայնեցնել [[Ռուսաստան]]ի հետ, և [[1916]] թվականի [[մարտի 9]]-ին [[Պետրոգրադ]]ում Սայքսը և Պիկոն [[Ռուսաստան]]ի արտաքին գործերի մինիստր [[Սերգեյ Սազոնով|Սազոնովին]] հանձնեցին հուշագիրը: Որպես հակապայման [[Ռուսաստան]]ը մասնավորապես պահանջեց իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և [[Սև ծով]]ի հարավային ափի մի մասը: Հանգելով փոխզիջումների՝ համաձայնությունը կայացավ: Սայքս-Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ [[1917]] թվականի [[նոյեմբեր]]ին, երբ սովետական կառավարությունը (Վ․ Ի․ Լենինի ցուցումով) հրապարակեց նրա տեքստը: Համաձայնագիրը, հօգուտ [[Անգլիա]]յի փոփոխություններով, դրվեց [[1920]] թվականի [[Սան Ռեմոյի կոնֆերանս|Սան Ռեմոյի կոնֆերանսում]] ընդունված համաձայնության հիմքում:
 
== Համաձայնագրի նախնական բովանդակություն ==