«Հրաբխականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Հրաբխականություն''', երկրակեղևի խոր հորիզոններից մագմայական զանգվածների և հաճախ դրանց ուղեկցող [[գազ]]անման նյութերի դեպի երկրի մակերևույթ տեղափոխման հետ կապված երևույթների ու պրոցեսների ամբողջություն։ Ընդգրկում է երկրի խորքում ու մակերևույթին [[մագմա]]յի գործունեությունը պայմանավորող և տիեզերական երևույթները հրվիժակների առաջացումը [[Արեգակ]]ի վրա ևն)։
Ըստ դրսևորման առանձնահատկությունների և արտավիժած նյութերի տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և լեռնածին (օրոգեն) հրաբխականություն, ըստ տևողության և հրաբխային կենտրոնների ձևերի ու տեղաբաշխման՝ բազմածին, միածին, ճեղքային, բազմաելք, մակաբույծ հրաբխականություն, ըստ տեղի՝ [[օվկիանոս]]ային, մայրցամաքային, կղզային, ստորջրյա հրաբխականություն, ըստ դրսևորման ժամանակի՝ հնագույն, երիտասարդ, նորագույն, ժամանակակից հրաբխականություն, ըստ արտավիժված նյութերի գերակշռող կազմի՝ բազալտային, անդեզիտային, ռիոլիտային և այլ հրաբխականություն, ըստ երևույթների բնույթի՝ արտավիժումային, ներժայթքային, արտաժայթքային, արտապայթունային հրաբխականություն ևն։
[[Հայկական լեռնաշխարհ]]ի տարածքին առավել բնորոշ են գեոսինկլինալային (յուրայի, կավճի, էոցենի դարաշրջաններում) և լեոնածին (օլիգոցենի, պլիոցենի և չորրորդական դարաշրջաններում) հրաբխականություն։ [[ՀՀՀայաստան]]ի տարածքի զգալի մասը (Աշոցքի, Լոռու, Եղվարդի, Կոտայքի, Ջերմուկի, Եռաբլրի սարահարթեր, Ջավախքի լեռներ) ծածկված է պլիոցեն-չորրորդականի հրաբխյան նյութերով, որոնք պարունակում են շինանյութերի ([[բազալտ]], [[տուֆ]], ավազ, խարամ, պեմզա ևն) հարուստ պաշարներ։
 
{{ՀՀՀ}}