«Ածուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: br:Glaou
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Image 491.jpg|thumb|right|Տորֆ]]
{{ձուլել|Ածուխներ}}
[[Պատկեր:CoalImage 501.jpg‎ jpg|right|thumb|250 px|right|ԱծուխՔարածուխ]]
[[Պատկեր:Image 591.jpg|right|thumb |Քարածխի առաջացման սխեմատիկ պատկերը]]
'''Ածուխն''' առաջանում է բույսերի մնացուկների կուտակումներից։ Սկզբում տեղի է ունենում տորֆագոյացում։ Միլիոնավոր տարիների ընթացքում մեծ ճնշման ու բարձր ջերմաստիճանների ներգործությամբ [[տորֆ|տորֆը]] փոխակերպվում է ածխի։
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող [[օգտակար հանածոներ]] են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:
Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում [[միկրոօրգանիզմներ]]ի ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում [[հանքային լուծույթ]]ների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում [[տորֆ]]ը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ [[անտրացիտ]]ի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, [[ածխաթթու գազ]]ից և [[հանքային աղ]]երից [[սինթեզ]]ում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ [[էներգիա]]ն:
[[Ածուխ]]ները կազմված են [[օրգանական]] (այրվող) և [[անօրգանական]] (չայրվող) բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են [[բիտում]]ները, [[հումինային թթու]]ներն ու մնացորդային ածուխը: Անօրգանական հանքային մասը կազմում են [[ջուր]]ը (գորշ ածխի մոտ 50%-ը) և [[կալցիում]]ի, [[երկաթ]]ի, [[ալյումին]]ի, [[կալիում]]ի, [[նատրիումի սիլիկատ]]ները, [[ֆոսֆատ]]ները, [[սուլֆիդ]]ներն ու [[սուլֆատ]]ները:
Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը [[քարածուխ]]ն է, 48,5%-ը` [[գորշ ածուխ]]ը:
Ածուխները հրաշալի [[վառելանյութ]] են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:
*Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ: Ի տարբերություն քարածխի և անտրացիտի` նրա ածխացման աստիճանը ցածր է: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի:
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան [[Գերմանիա]]յում, [[Չեխիա]]յում, ՌԴ-ում: ՀՀ-ում գորշ ածխի փոքր քանակներ կան [[Գեղարքունիք]]ի, Լոռու, [[Շիրակ]]ի (Ջաջուռ) մարզերում:
*Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան [[ԱՄՆ]]-ում, [[Գերմանիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[ՌԴ]]-ում, [[Ուկրաինա]]յում, [[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում, [[Ավստրալիա]]յում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են [[կոքսագազ]] և [[քարածխային խեժ]]:
Կոքսագազը պարունակում է 55–60% [[ջրածին]], 20–30% [[մեթան]], 5–7% [[ածխածնի օքսիդ]]ներ: Օգտագործվում է որպես վառելանյութ:
*Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է: Պարունակում է 400 տարբեր արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են կոտորակային թորմամբ:
*Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը կոչվում է [[կոքս]], որը պարունակում է 90-98% ածխածին: Այն օգտագործվում է հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ:
*[[Անտրացիտ]]ը սև է՝ ուժեղ մետաղական փայլով: Հաճախ ունենում է մոխրավուն երանգ: Լավ [[էլեկտրահաղորդիչ]] է: Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում: Անտրացիտի մեծ պաշարներ կան [[ԱՊՀ երկրներ]]ում, [[Չինաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում:
*[[Փայտածուխ]]ը սև, փխրուն նյութ է: Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով: Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը: Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր: Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը:
*Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ: Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք: Ակտիվացրած ածուխ ստանում են` փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով: Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով: [[Ակտիվացրած ածուխ]]ն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից [[ջրային լուծույթ]]ների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար: Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն: Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում: Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու և [[աղեստամոքսային համակարգ]]ում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար:
 
== Հայկական լեռնաշխարհի պաշարները ==
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ածխի պաշարները սահմանափակ են, բացի այդ, հանքանյութի զգալի մասն ունի ցածր կալորիականություն։ Հայտնի են Օլթիի և [[Կարին|Կարինի]] ածխի հանքավայրերը։ Ածխի տեղական նշանակության պածարներ կան նաև [[Ուրմիա]] և [[Վանա լիճ|Վանա լճերի]] ավազանների ջրբաժանային լեռներում, [[Աղստև]], [[Վեդի]] գետերի ավազաններում, [[Ջաջուռում]]։
 
== Արտաքին հղումներ ==
{{stub}}
*[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=20, Հայկական Հանրագիտարան, Ածուխներ]
 
[[Կատեգորիա:Ածուխ]]
 
[[af:Steenkool]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ածուխ» էջից