«Կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ang:Medumƿeder
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ur:آب و ہوا; cosmetic changes
Տող 7.
[[Պատկեր:MonthlyMeanT.gif|thumb|300px|right|Մակերևույթի միջին ամսեկան ջերմաստիճանի փոփոխությունը [[1961]]-ից [[1990]] թվականները:]]
Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը:
Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ: Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ:

Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23°30՛) և հարավային (հվ. լայն. 23°30՛) [[արևադարձ]]երի միջև: Այստեղ ամբողջ տարին տաք է, [[ձյուն]] չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն: Սա տաք գոտին է: Գոտու ստույգ սահմանը 20 °C-ի [[իզոթերմ]]երն են:

Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային [[բևեռ]]ային շրջագծից (հս. լայն. 66°30՛) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66°30՛) դեպի հարավ: Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու [[սառույց]]ը չեն հասցնում հալվել: Սրանք ցուրտ գոտիներն են:

Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին: Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10 °C-ի իզոթերմը: Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով:

Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6 °C-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:

Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:

Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը: Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին: Օրինակ՝ [[Հիմալայներ]]ի հարավային՝ դեպի [[Հնդկական օվկիանոս]] ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ [[Չերապունջ]]ի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250–300 մմ տեղումներ: Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը: Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա: Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ: Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, [[Եվրասիա]]յի կենտրոնական շրջանները:

Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային [[մուսսոն]]ներն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:

Մեր [[մոլորակ]]ի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ: Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 մլրդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել:

Տող 117.
[[tt:Климат]]
[[uk:Клімат]]
[[ur:آب و ہوا]]
[[vec:Clima]]
[[vi:Khí hậu]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլիմա» էջից