«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
[[Պատկեր:Ataturk25.JPG|thumb|upright|Մուսթաֆա Քեմալ փաշան (աջից) [[Անկարա]]յում [[Իսմեթ Ինյոնյու|Իսմեթ փաշայի]] հետ միասին (ձախից)]]1919 թվականի մայիսի 9-ին Մուսթաֆա Քեմալը ժամանում է [[Սամսուն (քաղաք)|Սամսուն]]։ Նրա առաջին նպատակն էր ազգային շարժում սկսել օկուպացիոն ուժերի դեմ։ 1919 թվականի հունիսին Քեմալը ներկայացնում է Ամասիայի շրջաբերականը՝ հայտարարելով այն մասին, որ երկրի անկախությունը գտնվում է վտանգի տակ։ Նա հուլիսի 8-ին հեռանում է օսմանյան բանակից և օսմանյան կառավարությունը ձերբակալության հրաման է տալիս։ Ավելի ուշ նա դատապարտվում է մահվան։
[[Պատկեր:Bekir_Sami_Mustafa_Kemal.jpg|մինի|Նշանավոր ազգայնականները Սվասի համաժողովի ժամանակ. ձախից աջ՝ Մուզաֆֆեր Քըլըչ, Ռաուֆ (Օրբայ), [[Բեքիր Սամի|Բեքիր Սամի (Քունդուհ)]], Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք, Ռուշեն Էշրեֆ Ունայդըն, Ջեմիլ Ջահիթ (Թոյդեմիր), Ջևաթ Աբբաս (Գյուրեր)։ ]]
[[Պատկեր:Mustafa Kemal Pasha Time magazine Vol. I No. 4 Mar. 24, 1923.jpg|thumb|200px|Մուսթաֆա ՔենալՔեմալ փաշան 1923 թվականի մարտի 24-ին Մուսթաֆա Քեմալ փաշան Թայմ ամսագրի շապիկին, իսկ վերնագիրը՝ «Որտե՞ղ է թուրքն ինքն իր տերը»։]]
1919 թվականի սեպտեմբերի 4-ին Քեմալը [[Սեբաստիա|Սվասում]] հրավիրում է համաժողով։ Նրանք, ովքեր Դաշնակից երկրներին ընդդիմացել էին Թուրքիայի տարբեր նահանգներում ներկայացրին հռչակագիր, որը հայտնի է ''Misak-ı Millî'' ([[Ազգային ուխտ (Թուրքիա)|Ազգային ուխտ]]) անունով։ Մուսթաֆա Քեմալը նշանակվում է համաժողովի գործադիր հանձնաժողովի ղեկավար։ Սա Մուսթաֆա Քեմալին տվեց այն լեգիտիմությունը, որը նրա հետագա քաղաքականության մեջ անհրաժեշտ էր լինելու<ref>Lord Kinross: ''Rebirth of a Nation'' (translation Ayhan Tezel), Sander yayınları, İstanbul,1972 p.293</ref>։