«Հանցագործության օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Այլգործածություն|Օբյեկտ}} '''Հանցագործության օբյեկտ''', Քրեական իրավունք|քրեաիրավական կատեգորի...»:
 
No edit summary
Տող 10.
Հանցագործության օբյեկտի դոկտրինի մշակողները 19-րդ դարի կեսերին եղել են քրեական իրավունքի նորմատիվիստական դպրոցի կողմնակիցները, որոնք հանցագործությունը դիտարկում էին որպես քրեական իրավունքի նորմի խախտում։ Հենց այս մոտեցման հիմքի վրա էլ նորմատիվիստները պնդում էին, որ հանցագործության օբյեկտը հանդիսանում է կոնկրետ հասարակական հարաբերության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական նորմը։ Այնուամենայնիվ, այս դիրքորոշումը բազմիցս քննադատվում է գիտական շրջանակների կողմից, այն հիմնավորմամբ, որ այն ձևակերպելիս հաշվի չեն առնվել հանցագործության էությունն ու սոցիալական նշանակությունը։ Այս խնդրին հանգամանորեն անդրադարձել է ռուս իրավաբան, քրեական իրավունքի գիտության դասական ուղղության ներկայացուցիչ Նիկոլայ Տագանցևը։
{{քաղվածք|Իրավունքի նորմը ինքնին բանաձև է՝ կենսականորեն առաջացած հասկացությունը, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել անկախ և վերացական լինելություն։ Ցանկացած իրավունքի նորմ, որպես վերացական հասկացություն, կարող է վիճարկվել, քննադատվել, չճանաչվել... եթե հանցագործության մեջ տեսնում ենք միայն նորմի դեմ ոտնձգություն և առանձնապես կարևորում ենք կատարվածի հակաիրավականությունը, ապա հանցագործությունները կդառնան ընդունելի երևույթներ։ Հիշենք Պետրոս Մեծի դարաշրջանի պատկերացումները, որոնք թագավորական իշխանության դեմ ապստամբությունը, սպանությունը, մորուք կրելը և արգելոցային տարածքում ծառահատումը հավասարապես համարում էին վտանգավոր արարքներ՝ կատարողին դատապարտելով մահապատժի։ Տրամաբանությունը մեկն էր՝ մեղադրյալները կատարել էին այդ արարքները նույնօրինակ կերպով՝ չվախենալով թագավորական ցասումից։|Տագանցև Ն. Ս․, «Ռուսական քրեական իրավունք. Դասախոսություններ», Ընդհանուր մաս, В 2-րդ մաս, թեմա 1. М., 1994. էջեր 29, 31։}}
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}